31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցուցակից դժգոհողները կարող էին այն լքել. “Ազատ Դեմոկրատները” չեն զիջելու

“Նման լուրեր տարածելն եմ համարում անբարոյական: Ինձնից հրաժարական կարող են պահանջել միայն իմ ընտրողները եւ իմ կուսակցությունը”, -Henaran.am-ին ասել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, թե Րաֆֆի Հովյաննիսյանի` մանդատից հրաժարվելու դիմումից հետո ազատված մանդատի հարցն օպտիմալ տարբերակով լուծելու համար Խաչատուր Քոքոբելյանից, այսպես ասած, “բարոյական հրաժարական” է ակնկալվում: “Ժառանգության” եւ […]

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն զգուշացրել են հնարավոր հարձակման մասին

Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանությունն իրարանցում է առաջացրել ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավի  բուռն ընթացքում եւ քննարկումների ու մտահոգության առարկա է դարձել: Սպիտակ տունը սպառնում է դեսպանատան վրա հարձակվողներին: Հանրապետականները վարչակազմին մեղադրում են չափազանց մեղմ լինելու մեջ, հաղորդում է “Маяк” ռադիոկայանը: Սթիվենսը եւ դեսպանատան 3 աշխատակիցները զոհվեցին Լիբիայի Բենգազի քաղաքի հրթիռակոծության հետեւանքով: Հարձակման պատճառ էր դարձել ԱՄՆ-ում […]

Եվրախորհրդարանում մի քանի բանաձեւեր են ներկայացվել “Սաֆարովի գործով”

Եվրախորհրդարանի կազմի մեջ մտնող 6 կուսակցական բլոկներ բանաձեւեր են ներկայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու վերաբերյալ: Այսօր` սեպտեմբերի 13-ին, Եվրախորհրդարանում կկայանան դրանց քննարկումները եւ քվեարկությունը, տեղեկացնում է “Երկրամասը”: Եվրոպացի պահպանողականները եւ ռեֆորմիստներն իրենց բանաձեւի 6 կետերից 5-ում մտահոգություն են ներկայացրել “Սաֆարովի գործի” կապակցությամբ, մասնավորապես` հանցագործի արտահանձնման օրինականության վերաբերյալ: Խոսվում է նաեւ Ադրբեջանի […]

Ազգային անվտանգության խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ընտրություններին

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստին ներկա են եղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի […]

Արամ Կարապետյանը կառաջադրվի, եթե

“Մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, եթե գրանցեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա համար զարմանալի չի լինի, եթե իր թեկնածությունը չգրանցեն, քանի որ “ինձ այնքան չեն գրանցել, կարող է բառը իմ դեպքում նորմալ է”: Չգրանցելու դեպքում ՆԺԿ առաջնորդը ոչ մեկի թեկնածությունն էլ չի պաշտպանի: Մեր զրուցակիցը կարծում է, որ նախագահական ընտրությունների պայքարի […]

“Քոչարյանի շունը երբեք դատարկ տեղը չի հաչում”. Երկրորդ նախագահի գրասենյակը վերջապես արձագանքեց

Ռուբեն Հայրապետյանի “Նուվել դ’ Արմենի” ամսագրին տված հարցազրույցի  վերաբերյալ  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել է, որտեղ նշել է, որ առաջին անգամ է մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: “Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասականար դա (կամ էլ` իրեն պետք է […]

Հունգարական ընդդիմությունը պահանջում է Օրբանի հրաժարականը

Հունգարական ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշթերհազին հայտարարել, է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ խոստովանեց, որ իր անձնական որոշման համաձայն է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին: Մեշթերհազին Օրբանին անվանել է “բարոյապես սնանկ” եւ հայտարարել, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է հետաքննություն […]

ԱԳ նախարարը կմեկնի Կիպրոս

Սեպտեմբերի 13-14-ը Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հրավերով  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս: Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կհանդիպի Կիպրոսի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Վարչապետը չխոսեց

Այսօր կառավարություն-ԱԺ ավանդական հարցուպատասխանից հետո լրագրողները սպասում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին` ուղղելու նրան այն բազմաթիվ հարցերը, որ այս ընթացքում կուտակվել են: Սակայն խորհրդարանական լրագրողները քիչ անց տեղեկացան, որ վարչապետն այս անգամ ճեպազրույց չի ունենալու, քանի որ շտապում է` Անվտանգության խորհրդի նիստ կա:

Հայաստանը ԵվրԱզէս-ին անդամակցելու պաշտոնական առաջարկ չի ստացել. վարչապետ

Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստացել: Քիչ առաջ խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին շրջանում ՀՀ եւ ԱՊՀ տարածքում բուռն քննարկման առարկա դարձած թեման գտնվում է մեր օրակարգում: “Պաշտոնապես հրավեր մասնակցելու այս միությանը մենք չենք ստացել այն պարզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված