08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ-ն աշխատում է “դվիժոկով”

ՀԱԿ հանրահավաքը բացեց Արամ Մանուկյանը:  Նա հայտարարեց, թե որքան էլ իշխանությունները փորձեն խոչընդոտել, միեւնույն է, ՀԱԿ-ին դա չի խանգարի: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ հանրահավաքը կես ժամով հետաձգվեց միայն այն պատճառով, որ հոսանք չէր ապահովվել, եւ ՀԱԿ-ը ստիպված է աշխատել “դվիժոկ”-ով: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք արդեն եղել են հանրապետության 5 մարզերում, կլինեն եւս 5-ում: Նշեց, […]

Երկրում հնարավոր է լինելու իրավիճակ փոխել. Վարդան Օսկանյան

Ներկայացնում ենք Վարդան Օսկանյանի ելույթը Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընտրողների հետ հանդիպմանը Ես շատ դրական եմ գնահատում այն հանգամանքը, որ այսօր արդեն շատ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ խոսում են քաղաքական մենաշնորհների վերացման անհրաժեշտության և քաղաքական հակակշիռներ ստեղծելու մասին: Ես, դեռ 2008թ. դուրս գալով իշխանությունից, առաջ քաշեցի այս գաղափարները: Անկեղծ ասած՝ հենց այդ պատճառով էր, որ […]

Հավատանք հայոց հողին. Սերժ Սարգսյան

ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թալինցիների հետ հանդիպմանը մասնավորապես անդրադարձավ գյուղատնտեսությանը: Նրա խոսքով` այստեղ ապրում են այն մարդիկ, ովքեր քարը հող են դարձրել, եւ գիտեն, թե այդ հողը ինչ գին ունի. “Մենք այն ազգն ենք, որ գիտենք, թե ինչպես ենք ձեռք բերել մեկ թիզ հողը եւ պիտի այնպես անենք, որ անմշակ չմնա ոչ մի […]

Երկու հարթակ Ազատության հրապարակում. ՀԱԿ հանրահավաքը մեկնարկում է

Քիչ անց Ազատության հրապարակում կմեկնարկի ՀԱԿ հանրահավաքը: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` հանրահավաքն այս պահի դրությամբ այնքան էլ բազմամարդ չէ: Ազատության հրապարակում հարթակն ազատ չէ: Աշխարհահռչակ իտալացի երգիչ Անդրեա Բոչելլիի համերգով պայմանավորված` Ազատության հրապարակում մետաղական կոնստրուկցիաներից բեմահարթակ է պատրաստվել, ինչի պատճառով հանրահավաքի մեկնարկը ձգձգվում է: Համերգի համար նախատեսված բեմահարթակում աշխատող օտարերկրյա մասնագետները չեն հեռացել եւ հարթակից հետեւում […]

Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, իսկ Արցախի ժողովրդի հավատն անսպառ է. Է.Շարմազանով

Այսօր Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ընդունել է իռլանդացի լրագրող Դանիել Մաքլասլինին: Դանիել Մաքլասլինը ԱԺ փոխնախագահին  տեղեկացրեց, որ անցած երկու օրվա ընթացքում եղել է Լեռնային Ղարաբաղում, որոշակի պատկերացում կազմել հիմնախնդրի վերաբերյալ: Նա խնդրեց ԱԺ փոխնախագահին իր գնահատականները  ներկայացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ. այն է` կայուն է արդյոք իրավիճակը, թե դեռեւս պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա: Է.Շարմազանովը կարեւորեց, […]

Միջկուսակացական շտաբը ահազանգում է բռնությունների մասին

Այսօր ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Վերջին օրերին ընտրատարածքներում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ իշխանության բազմիցս տրված խոստումները` օրինական, արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու մասին արժեզրկվում են  տեղի ունեցող բռնությունների, կամքի ազատ արտահայտման իրավունքի խոչնդոտման աղմկահարույց դեպքերով: Մասնավորապես 7-րդ ընտրատարածքում կոպտորեն խոչընդոտվել է ‘Հայ Ազգային […]

ԸԸՀ-ն քննության է առել Սամվել Ֆարմանյանի դիմումը

Այսօր` ապրլի 20-ին, ժամը 15:00-ին թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության առավ պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը, համաձայն որի նախընտրական քարոզարշավի ընթացքում պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի կողմից կատարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնների խախտում: Մասնավորապես, թեկնածու Վլ. Կարապետյանի քարոզչական պաստառները փակցվել են թիվ 2 ընտրատարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վրա` չունենալով դրա […]

Առաջարկ ԿԸՀ-ին` ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ

Այսօր Ժուռնալիստների ‘Ասպարեզ’ ակումբը` ի դեմս ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի, առաջարկով դիմել է  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ.Մուկուչյանին: Մանսավորապես. ‘Հաշվի առնելով ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունները հնարավորինս առանց ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների անցկացնելու հրամայականը, իշխանությունների հայտնած բազմաթիվ խոստումներն ու մտադրությունները՝ ընտրությունները ազատ եւ արդար անցակացնելու մասին, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական ընդգրկուն եւ հուսալի վերահսկողության կարիքը, Առաջարկում եմ. Հայաստանի […]

ՏԻՄ ընտրությունները` սեպտեմբերին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2012 թվականի սեպտեմբերի 9-ը և  2012 թվականի սեպտեմբերի 16-ը: Henaran.am-ին տեղեկացնում են ԿԸՀ մամլո ծառայությունից  

‘Սուր գարուն է սկսվել էդ ախմախի մոտ’. Սյունիքի մարզպետը` Հմայակ Հովհաննիսյանին

‘’Հմայակ Հովհաննիսյանը  սուր գարուն է տանում’’,- այդ մասին այսօր  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` մեկնաբանելով  իր հասցեին ուղղված ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մեղադրանքները: Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իրեն ուզում են դուրս հանել “Հայհիդրոնախագիծ” ինստիտուտի շենքից` այստեղ տեղակայված է իր ղեկավարած ՀՔՄ-ն: Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի