10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յուվեցի Կարոն նյարդայնացած էր..

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը  /Յուվեցի Կարո/ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի աշխատասենյակի առջեւ  առավոտյան ժամը տասից սպասում է իր դիմումի քննարկմանը: Հիշեցնենք, որ այդ աշխատասենյակում ԱԺ էթիկայի հանձնաժողովը անդրանիկ նիստն էր գումարել: Օրակարգում պատգամավորներ Կարո Կարապետյանի, Էդուարդ Շարմազանովի, Արծվիկ Մինասյանի եւ  հարցն է: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը ցանկանում է իր տեսակետն էլ հնչեցնել […]

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կայցելի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է “APA”-ն, այցը նախատեսված է սեպտեմբերի 7-ին: Սպասվում է, որ Ռասմուսենը հանդիպումներ կունենա մի շարք պաշտոնական անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկի ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի համագործակցությունը, ինչպես նաեւ IPAP  ծրագիրը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ադրբեջան է այցելում Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում: Սեպտեմբերի 5-6-ը Ռասմուսենը կայցելի նաեւ […]

Հին ընկերները կստիպեն իշխանությանը. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, երեկ, օրվա երկրորդ կեսին, երբ Կապանի դաշնակցական քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանը արդեն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, դաշնակցական ընկերները Երեւանում հրատապ ժողով էին հրավիրել: Թերթի տեղեկություններով` ՀՅԴ Գերագույն մարմինը ժողովի ընթացքում խիստ բացասական գնահատականներ է հնչեցրել վերջին շրջանում իշխանությունների կողմից որդեգրած կոշտ ու անպատասխանատու քաղաքականության վերաբերյալ: Ինչպես նաեւ նոր տակտիկա են որդեգրել` […]

ՀՀԿ-ն դեմ է ճնշումներին /վիդեո/

Այսօր երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Այն վարեց ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես լրագրողներին նիստի ավարտից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քննարկվեցին ներկուսակցական հարցեր եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` կուսակցության դիրքորոշումը: Ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն դեմ է բռնությանը, ճնշումներին եւ ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն անցնեն բնականոն: Մանրամասները` […]

Նախընտրական կրակոցներ Խաչիկյանի ուղղությամբ. հակասական տեղեկություններ

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ կրակոցներ են հնչել Ախթալայում: Ախթալայից Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հարձակվել են Վազգեն Խաչիկյանի կրտսեր եղբոր` Ախթալայի գործող քաղաքապետ,  սեպտեմբերի 9-ին Ախթալայում սպասվող քաղաքապետի ընտրություններում առաջադրված Հայկազն Խաչիկյանի վրա: Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Փոխարենը եղբայրը` Վազգեն Խաչիկյանը հաստատեց, որ իրոք հարձակում եղել է: “Նախ […]

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան կայցելի

Սեպտեմբերի 5-6-ը տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Անդերս Ֆոգ Ռասմուսենը Երևանում հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Henaran.am-ին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Արծվիկ Մինասյանը չբացառեց հետագա իրավական զարգացումը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի փոշմանել  DIY ակումբի պայթեցման միջադեպի եւ ակումբի տնօրեն Ծոմակի` Արմինե Օգանեզովայի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի համար, անգամ եթե իր արտահայտած կարծիքը ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման նյութ է դառնալու: “Իհարկե, ես  չէի կարող փոշմանել եւ չեմ էլ պատրաստվում փոշմանել, եթե սխալ հասկացվածություն կա, դա այն մարդկանց  խնդիրն է, ովքեր […]

“Տաշիր”-ը պաշտպանում է Սամվել Դարբինյանին

Ծաղկաձորում օգոստոսի 28-30-ին շուրջ 300 լոռեցի երիտասարդների մասնակցությամբ հավաք է ընթացել: Երիտասարդական հավաքին ներկա էին մասնակիցներ Վանաձորից, Ալավերդուց, Տաշիրից և Լոռիի այլ բնակավայրերից: Երիտասարդական հավաքը կազմակերպվել էր “Տաշիր” հիմնադրամի կողմից: Հավաքին մասնակցել և երիտասարդների հետ հանդիպել է նաև Վանաձորի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը: Ս. Դարբինյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խոսել է երիտասարդության հետ կապված […]

Քաղաքապետը հրաժարվեց պայքարից հանուն Կապանի

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կապանի    քաղաքապետ Արտուր Աթայանը: Նա տարածել է նաեւ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. “Սիրելի   կապանցիներ, սեպտեմբերի 9-ին  կայանալիք   տեղական  ինքնակառավարման  ընտրություններում   առաջադրվել   էի   որպես   Կապանի  քաղաքապետի   թեկնածու: Համոզված   էի,  որ   իմ   անցած   չորս  տարիների  գործունեությունը,  սրտացավ   վերաբերմունքը  համայնքի  ու  նրա    յուրաքանչյուր  բնակչի  հանդեպ   ինձ   թույլ  են  […]

Սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը Եգիպտոսի նախագահի ելույթի ժամանակ

Սիրիայի պատվիրակությունը լքել է դահլիճը “Չմիավորման շարժման” գագաթաժողովին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի ելույթի ժամանակ: Վերջինս սիրիական կառավարությանն անվանել է ռեպրեսիվ, հաղորդում է “Ալ-Ջազիրա”-ն: Եգիպտոսի  նախագահն իր ելույթում դատապարտել է Սիրիայի իշխանություններին եւ կոչ է արել ընդդիմությանը միավորվել Բաշար ալ-Ասադի վարչակարգի  դեմ պայքարում: Մուրսին դարձավ առաջին եգիպտական նախագահը, ով 30 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ այցելեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի