15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն հիշեցնում է կոալիցիոն նախկին գործընկերոջը

 ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդարադարձավ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությանը: Նշենք, որ ԲՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության դեմ:

“Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են եւ զուրկ որեւէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը:

“Բարգավաճ Հայաստան”-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին եւ պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը: “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը”,-ասված է հայտարարության մեջ։

ՀՀԿ խոսնակը համոզված է, որ խնդիրը պետք է դիտարկել բացառապես իրավական տեսանկյունից եւ ոչ` քաղաքական: “Չեմ կարծում,  որ խնդրին կարելի է տալ քաղաքական  աստառ: Առնվազն  տարօրինակ  է, որ 5 տարի կոալիցիայի անդամ եղած ԲՀԿ-ն, որ  աշխատել է նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ մասնակցել է երկրում իրականացվող ժողովրդվարական բարեփոխումներին, խոսում է  ինչ-որ  քաղաքական հետապնդումների մասին:

Գոնե ով ով, բայց նախկին կոալիցիոն գործընկերը պետք է շատ  լավ գիտակցի,  որ Հայաստանի  քաղաքական իշխանությունը գնում է ոչ թե քաղաքական ռեպրեսիաների, այլ գնում է քաղաքական ժողովրդավարարական բարեփոխումների ճանապարհով, որտեղ պետք է պաշտպանվի բազմակարծությունը, խղճի ու խոսքի ազատությունը, պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքար, պետք  է պահպանվի  օրինականությունը”, -ասաց Է. Շարմազանովը:

Նրա խոսքով,  ԲՀԿ-ի գնահատականը հապշտապ է արված, զգացմունքային է, շտապողականության արդյունք եւ  իրականությունից հեռու:

“Մեկ անգամ եւս կյրկնում եմ Հայաստանում քաղաքական  ռեպրեսիաների ժամանակներն  անցյալում են: Հայաստանը գնում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով”,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ