Արդյո՞ք խորհրդարանական ընտրությունները Վրաստանի նոր վերածնունդը կլինեն
Մեկնարկել են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները: Թբիլիսիի ժամանակով առավոտյան 8-ին բացվել են 3719 ընտրատեղամասերը, որոնցից 45-ը` արտասահմանում: Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 3 մլն 613 հազար 851 է, տեղեկացնում է “Росбалт”-ը:
Քվեարկությունը կավարտվի երեկոյան 20.00-ին, բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ են տեղադրված: Ինչպեռս նաեւ, յուրաքանչյուր ընտրողից մատնահետքեր կվերցվեն հատուկ հեղուկի օգնությամբ:
4 տարի ժամկետով կընտրվեն 150 պատգամավոր, որոնցից 77-ը` կուսակցական ցուցակներով, 73-ը` մեծամասնական: Ընդհանուր առմամբ` 16 կուսակցություն է առաջադրվել: Ընտրություններին կհետեւեն 60 հազար տեղի եւ 2 հազար միջազգային դիտորդներ: Հիմնական ֆավորիտներն են համարվում կառավարող “Միասնական Ազգային շարժում” կուսակցությունը եւ ընդդիմադիր “Վրացական երազանք” կոալիցիան:
Այս ընտրությունները վճռական նշանակություն կունենան երկրի հետագա զարգացման համար: Մի շարք մասնագետներ կարծում են, որ ընդդիմադիր ուժերի հաղթանակի դեպքում հնարավոր է իշխանության փոփոխություն լինի` գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի 9 տարվա վարչակարգից հետո: