18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առանց Ծառուկյանի

Քիչ առաւջ Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու ԱԺ նիստին, նա բացակայում է երկրից նախապես պայմանավորված հանդիպման պատճառով:

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր կքննարկի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ Սիվիլիթասի`փողերի լվացման գործում ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Նաիրա  Զոհրաբյան ասաց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի թույլատրել, որպեսզի բոլոր պատգամավորներին նիստի ընթացքում բաժանվեն փաթեթներ, որտեղ ԲՀԿ-ն ներկայացրել է դատախազի միջնորդագրում նշված մեղադրանքների անհիմն լինելու մասին փաստարկներ: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` դա ԱԺ նախագահի կանոնակարգով ունեցած իրավունքն է, բայց ԲՀԿ փորձագետները ԱԺ դահլիճի բոլոր մուտքերի  մոտ ուղիղ  տասներկուսից տաս պակաս կկանգնեն եւ կբաժանեն նշյալ փաթեթները:

Նաիրա  Զոհրաբյանի խոսքով` դատախազի միջնորդագրում որեւէ հիմնավորում չկա, սա բացարձակապես քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում:  ԲՀԿ պատգամավորներն իրենց ելույթներում կասեն այդ մասին, իսկ եզրափակիչ ելույթ եւ խմբակցության անունից հայտարարություն կանի  տիկին Զոհրաբյանը: Նա նշեց, որ այս ողջ գործընթացն իրենք համարում են քաղաքական  հետապնդում` Վարդան Օսկանյանի գործուենությամբ պայմանավորված:

Հարցին, թե արդյոք այս ամենը նշանակում է, որ սա ԲՀԿ-իշխանություն առճակատում է, Նաիրա Զոհրաբյանն ասաց. “Այս հարցերը պետք է ուղղել իշխանությանը: Մենք կարծում ենք, որ միջնորդությունը որեւէ իրավական հիմնավորում չունի: ԲՀԿ կոալիցիայի մաս չկազմելուց  եւ մեր կուսակցության վերջին համագումարից հետո ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման գործընթացներ են տեղի ունենում: Սա ուղղած է Օսկանյանի` որպես ԲՀԿ անդամի դեմ, որը կուսակցության առանցքային դեմքերից մեկն է:

Henaran.am-ի հարցին` արդյոք սա պայմանաովրված է նախագահական ընտրություններով, Նաիրա  Զոհրաբյանը պատասխանեց. “Ես չեմ ուզում առաջ գնացող հայտարարություններ անել, բայց այս ամենը իր մեջ պարունակում է լուրջ քաղաքական կոմպոնենտ:”:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը, որը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է, պատվիրակության հետ չի մեկնել Ստրասբուրգ, որպեսզի մասնակցի այս նիստին: Նա Ստրասբուրգ կմեկնի վաղը եւ ինչպես ինքն ասաց, հարցը նաեւ այնտեղ կբարձրաձայնի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ