20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունգարիայի համար մեծ պատիվ է մասնակցել Վրաստանի հաջողություններին. Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով 2-օրյա այցով գտնվում է Վրաստանում, մասնակցել է Քութաիսիում նոր օդանավակայանի բացման արարողությանը: Նա հայտարարել է, որ հպարտ է Վրաստանի հաջողություններին մասնակից լինելու համար` նկատի ունենալով այն, որ  նոր օդանավակայանի կառուցման համար իրենց ներդրումն են ունեցել 5 հունգարական ընկերություններ: Նրա խոսքով` դա Հունգարիայի համար մեծ պատիվ է, գրում է “Грузия-Online”-ը: Նախօրեին […]

Թուրքիայի դերակատարությունը Սիրիայում կարող է լուրջ խնդիր առաջացնել

‘Թուրքիայի թեկուզ անուղղակի բացասական դերակատարությունը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին այնպիսի վիճակ է ստեղծում, որը կարող է տարածաշրջանում նոր զարգացումներ առաջ բերել’,-այսօր ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայում տեղի ունեցող ներքին իրադարձությունները որոշ չափով նվազեցրել են նրա դերակատարությունը Սիրիայում: Այս ամենը կարող է իր ազդեցությունն ունենալ Իրանի վրա ու այնպիսի վիճակ ստեղծվի, որ Իրանը ստիպված […]

“Ես միշտ թռցնող եմ, թռնող չեմ”. Վարդան Ղուկասյան խախտեց լռությունը /վիդեո/

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պարզվում է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ էր եկել, վերջինիս Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությանը անձամբ հրավիրելու նպատակով: “Քաղաքի օրն է հոկտեմբերի յոթին, չեք լսե՞լ”,-ԱԺ նախագահի սենյակից դուրս գալուց հետո լրագրողներին իր այցելության նպատակն այսպես ներկայացրեց Վարդան Ղուկասյանը: “Ո՞ր քաղաքի”,-լրագրողի հարցին արձագանքեց.”Բա էլ քանի՞ քաղաք կա: Քննարկում ենք, հրավիրում ենք, հրավիրատոմս […]

ԵԱՀԿ դիտորդները կժամանեն Վրաստան խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար Լուկա Վոլոնտեի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Վրաստան կժամանեն ԵԽԽՎ-ի 22 դիտորդները: ԵԽԽՎ-ի պատվիրակությունն ընտրություններին կհետեւի Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ Բյուրոյի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների դիտորդների հետ համատեղ, գրում է “Росбалт”-ը: Մինչ ընտրությունները պատվիրակությունը նախատեսում է հանդիպել ընտրություններին մասնակից քաղաքական միավորումների, ԿԸՀ-ի ներկայացուցիչների, պետական աուդիտի ծառայության ղեկավարության, քաղաքացիական հասարակության […]

“Նատալի ֆարմ”-ի ու զոքանչի միջև

Դեղագործական ոլորտում գործունեություն ծավալող վանաձորյան ՛՛Սզնի՛՛ ընկերության նախագահ Գառնիկ Սահակյանն այլևս չի կարողանում ներկրում իրականացնել: Նրա խնդիրներն սկիզբ առան այն ժամանակ, երբ Հայաստանում սկսեց գործել Պետական գնումների աջակցության գործակալությունը: Այս մասին ՛՛Ժառանգության՛՛ անդամ Գառնիկ Սահակյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Սահակյանի խոսքերով՝ իրեն չեն թողնում դեղեր ներկրել, քանի որ մրցույթից առաջ ՛՛Նատալի Ֆարմ՛՛ ընկերությունն […]

Զարուհին զարմացրել է Ալիկ Արզումանյանին

ԱԺ “Ժառանգություն”  խմբակցության պատգամավոր, ՀԱԿ նախկին անդամ, այժմ “Ազատ դեմոկրատներ”  կուսակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը չի կիսում նույն խմբակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ՀՀ առաջին նախագահի վերաբերյալ “Առավոտ”-ին արտահայտած կարծիքը, թե ՀՀ առաջին ավազակապետը Լեւոն տեր-Պետրոսյանն է: “Ամենեւին չեմ կիսում հնչած տեսակետը, ավելին, շատ զարմացած եմ, որ նման էմոցիոնալ արձագանք է եղել առաջին նախագահի ասածների հետ կապված: […]

Աշխարհն ընտրում է Օբամային

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման զգալիորեն ավելի մեծ համբավ ունի աշխարհի 30 երկրներում, քան նրա մրցակից հանրապետական Միթ Ռոմնին: Այդ մասին են վկայում “Gallup International”-ի անցկացրած հարցումների արդյունքները: Եթե այլ երկրների բնակիչներին թույլ տան մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, ապա նրանց 81 տոկոսը կընտրի Օբամային եւ միայն 19 տոկոսը` Ռոմնիին: Օբամային ամենաշատն աջակցել են Իսլանդիայի, Հոլանդիայի, […]

Վարդան Ղուկասյանը եկել է Հովիկ Արգամիչի մոտ

Քիչ առաջ Ազգային ժողով է այցելել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մինչ ԱԺ նախագահի մոտ մտնելը, լրագրողները փորձել են պարզել` ինչու է Վարդան Ղուկասյանը եկել ԱԺ նախագահի մոտ, արդյոք այցը կապված է նախկին քաղաքապետի քաղաքական ճակատագրի հետ: “Հո ճամփաքյասան չեք, սպասեք, դուրս կգամ` կասեմ: Ոնց որ Յապոնչիկը լինեմ, էնպես եք ուղեկցում”,-նետել է Ղուկասյանը եւ արագ […]

Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում Սննդի անվտանգության ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց այն ՍՊԸ-ները, որոնք Հայաստան գոմեշի միս են ներկրում  այլ երկրներից: Ավելի քան 10324 տոննա գոմեշ մսի բրիկետներ վեց կազմակերպությունների` “Ալեքս Գրիգ”-ի “Պարգև”-ի, “Մոկոնատ”-ի, “Ունիվերսամ Ավան”-ի, “Արմեն Համիկ եղբայրներ”-ի եւ  “Մուշ”-ի կողմից են ներկրվում : “Ալեքս Գրիգ” ՍՊԸ-ն ներմուծել է գոմեշի մսի 61.2 տոկոսը, “Պարգև” ՍՊԸ-ն` […]

Մարտի մեկի գործն անընդհատ շահարկման է ենթարկվում . Էլինար Վարդանյան

ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ  Էլինար Վարդանյանից այսօր Henaran.am -ը փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն մարտի մեկի գործով խորհրդարանական նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնության շուրջ: “Այդ հարցին թույլ տվեք առայժմ չպատասխանել, որովհետեւ ես առայժմ չեմ ուսումնասիրել այդ նախաձեռնությունը եւ մեր խմբակցությունում առայժմ քնննարկումներ չեն եղել”,-Henaran.am -ին ասաց Էլինար Վարդանյանը: Մեր դիտարկմանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի