10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը ` Սաֆարովի հարցով

“Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ: 2006 -ին վերջինս հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության` 2004 թ. Բուդապեշտում հայ սպայի աներեւակայելի սպանության համար: Ֆրանսիան, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խորապես ներգրավված Մինսկի խմբի այլ համանախագահները, համարում է, որ այդ որոշումը կարող է լրջորեն […]

Ո՞վ է ընդդիմություն, ո՞վ է այլընտրանք, ո՞վ է այլընտրանքի կողքին

“Այն, ինչ ես տեսնում եմ, նախագահական  ընտրություններում  մեկ միասնական թեկնածուվ հանդես գալու հավանականություն չի ստեղծում”,- “Հենարան” մամուլի ակումբում այսօր անդրադառնալով  2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով, ընդդիմություն ասվածը Հայաստանում չափազանց խառը եւ տարբեր է: “Ո՞վ է ընդդիմություն,  ո ՞ վ է այլընտրանք, ո ՞ վ է այլընտրանքի կողքին”,-նկատել […]

ՀՅԴ-ն “ճամփորդող ԱԳ նախարարի” հրաժարականի հարցն օրակարգային չի համարում /վիդեո/

Վաղը` սեպտեմբերի 5-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստին ընդառաջ, որին քննարկվելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու հարցը, խորհրդարանական խմբակցությունները քննարկում են ընդունվելիք հայտարարության տեքստը: Արդեն օրվա վերջում հայտարարության շուրջ խորհրդարանական խմբակցությունները համաձայնության կգան: Այս մասին այսօր “Հենարան”  մամուլի ակումբում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: “Չափազանց կարեւոր է, […]

Հարցականի տակ է դրվում Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու հնարավորությունը. Աղվան Վարդանյան

Հայաստանի քաղաքական օրակարգում առաջին խնդիրը, որ այսօր ծառացել է մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից հետո առաջացած իրավիճակն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: “Սա աննախադեպ իրադարձություն է, որը ստվերել է մյուս խնդիրները: Մենք օրակարգում կարեւոր ներքին հարց ունենք` ՏԻՄ ընտրությունները”,-նշեց նա: ՀՅԴ ԳՄ-ն Աղվան Վարդանյանի խոսքով,  այս […]

Սպանում են հավատը. ՀՅԴ

ՀՅԴ ԳՄ-ն հանդես է եկել սպասվող ՏԻՄ ընտրությունների, ներքաղաքական իրավիճակի շուրջ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. “Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը անգնահատելի է։ Ուժեղ, կազմակերպված պետականությունը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանության առավելագույն ապակենտրոնացում և կայացած ՏԻՄ համակարգ։ Դժբախտաբար, ստեղծվելուց մեկ և կես տասնամյակ հետո էլ տեղական ինքնակառավարումը մեզանում այդպիսին լինելուց շատ է հեռու։ Անցած ճանապարհը […]

ԱՄՆ-ի դիրքորոշումը “սառը ցնցուղի” էֆեկտ ունեցավ Ադրբեջանի վրա. Մամեդյարովը բանակցում է Վաշինգտոնի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսով բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հաղորդում է “Trend”-ը: Մամեդյարովը հայտնել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն անհասկանալի է իրենց համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ը լուրջ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Վերջինս ցմահ բանտարկության էր դատապարտված Հունգարիայում […]

Հայաստանը պարտավոր է դա անել

՛՛Ադրբեջանի քայլերի վրա երբեք էլ զարմանալ պետք չէ, ուղղակի ավելի պետք էր պատրաստ լինել` կանխելու դրանք:  Այս է, որ նկատի ունեին մեր մեծերն ասելով, որ թուրքը միայն իր դահիճի գործիքն է փոխում՝ երբեք էլ չդադարելով մնալ ողջ էությամբ նույն դահիճը: Զարմանալի էր Եվրոպայի սրտում կայացված որոշումը, եվրոպական արդարադատությունը, արդարամտությունը… որը կարծում եմ ավելի շատ չկայացած […]

Լոնդոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է կազմակերպվել /վիդեո/

Լոնդոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է կազմակերպվել Հունգարիայի` հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման դեմ: Ակցիայի մասնակիցների ձեռքերում Հայաստանի դրոշներ են եղել եւ պաստառներ` “Վիկտոր Օրբանը հունգարական արդարադատությունը վաճառեց 30 արծաթով”, “Հունգարիան օրինակացրել է հայերի սպանությունը ԵՄ-ում”, “Եվրոպա, թույլ մի տուր, որ քո արժեքները վաճառեն” գրառումներով: http://youtu.be/YGnYaYz6lHE

ԱՄՆ-ը չի աջակցի Իսրայելին` Իրանի վրա հարձակման հարցում

Վաշինգոնը չի օգնի Իսրայելին Իրանի վրա օդային հարվածեր իրակացնելու գործողության հարցում, գրում է իսրայելական “Едиот Ахронот”-ը: Ըստ պարբերականի` ԱՄՆ-ը հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարությանը, որ այն դեպքում, եթե Իրանը չռմբակոծի ԱՄՆ-ի նավերը եւ ռազմական բազաները, ինչպես նաեւ փորձեր չձեռնարկի փակելու Հորմուզի նեղուցը, ապա Պենտագոնը զերծ կմնա  հակամարտությանից եւ չի մասնակցի հարձակմանը այդ երկրի միջուկային  օբյեկտների […]

Նախագահը Ծառուկյանին ոչ է ասել. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին գրում է, որ Գագիկ Ծառուկյանը, նախագահական նստավայրում փորձել է իր սցենարը պարտադրել Սերժ Սարգսյանին, սակայն մերժվել է: “Նրա առաջարկն ընդհանուր գծերով եղել է այսպիսին, ինքն ու իր կուսակցությունը սատարում են Սերժ Սարգսյանին, կոնկրետ պատասխանատվություն են ստանձնում հանրապետության որոշ շրջաններում նրա հավաքած ձայների համար եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի