11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բագրատյանին սխալ հանեց. Առավոտ

Ի հեճուկս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ճիշտ է համարում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու` ՀՀ իշխանությունների որոշումը: “Եթե նախագահն, իր ասելով, Հունգարիայի պատասխանատուներից ստանում է հավաստիացումներ, որ այդպիսի բան չի լինելու, ու հակառակ դրանց` հայկական կողմին փաստի առջեւ են կանգնեցում, ապա արձագանքը ճիշտ է”,- ասել է Արամ Սարգսյանը` հավելելով, որ դա […]

Կիսատ-պռատ հայտարարություններ անողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը անպատժելիության մթնոլորտի ձեւավորման համար. Շ Քոչարյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է  “Նովոստի-Արմենիա”  լրատվական գործակալության այն հարցին, թե ինչպես է ինքը գնահատում ադրբեջանա-հունգարական գործարքը, որի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում բազմաթիվ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ: “Ողջունելի է միջազգային հանրության միահամուռ հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակ գործարքին, քանի որ կիսատ-պռատ եւ “հավասարակշռող” հայտարարություններ անողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը էթնիկ հողի վրա  […]

Արգենտինայի ԱԳ նախարարը նախագահականում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ, և երկու ժողովուրդների միջև համակրանքն ու փոխադարձ վստահությունը գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից շատ ավելի վաղ: Սերժ Սարգսյանն ընդգծել […]

Հայաստանը չպետք է լինի առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը. ԼՂՀ նախագահի խոսնակ

“Նման  քայլից հետո շատ դժվար կլինի վերսկսել բանակցությունները եւ ինչ-որ ձեւով փորձել ադրբեջանական կողմի հետ ինչ-որ հարցեր քննարկել: Իմ կարծիքով` կլինի ինչ- որ  ժամանակաշրջան` մեկ տարի, թե մի քիչ շատ կամ քիչ, որի ընթացքում հակամարտությունը կլինի  սառեցված իրավիճակում եւ հիմնական շեշտը կդրվի այն բանի վրա, որ պետք է  պահպանվի ստատուս քվոն”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել […]

Առաջին նախագահը փող չի ուզում, բայց դիմել է

Օրեր առաջ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը սոցկայքի իր էջում գրել էր, որ    ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դատի է տվել  Հայաստանի Հանրապետությանը` 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո 3 օր  տնային կալանքի համար: “Լեւոն Տեր-Պետրոսյանը փող է ուզում մեր երկրից այն բանի համար, որ ինքը մի քանի օր մնացել է տանը եւ դա տնային կալանք է դիտարկում: […]

Սերժ Սարգսյանը խնդրում է

Ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը Հայաստանի կտրուկ արձագանքի առիթ դարձավ: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ զարգացումներ կան այս թեմայով: Լրագրողի հարցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. “Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը […]

ԵՄ ներկայացուցիչները կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ եւ Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի ու Ընդլայնման եւ Հարեւանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո խոսնակները հանդես են եկել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ներման վերաբերյալ հետևյալ հայտարարությամբ. “Բարձր ներկայացուցիչն ու Շտեֆան Ֆյուլեն մտահոգված են` տեղեկանալով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով մեղադրվել եւ […]

Արգենտինայի ԱԳ նախարարը խորհրդարանում

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Ողջունելով նախարարին` պարոն Աբրահամյանը նշեց, որ  նրա այցը Հայաստան  նոր լիցք կհաղորդի   երկու եկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության  դինամիկ զարգացումը եւ  հետաքրքված է Լատինական Ամերիկայի երկրների, […]

Տալ մայրական բարոյական գնահատական. ՀՀԿ տիկնայք

ՀՀԿ Կանանց Խորհուրդը հայտարարություն է տարածել, կոչով դիմելով աշխարհի մայրերին: “Եվրոպան ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես մի օրինակելի մոդել` հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, հանդուրժողականության հիմնարար արժեքների վրա: Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող Հունգարիայի պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց… Երկիր մոլորակի բոլոր մարդկային անհատներին`անկախ նրանց կրոնական, ռասայական, սոցիալական և անհատական […]

Բաքուն հերքում է Բուդապեշտի հետ գործարքը

Ադրբեջանի ներկայացուցիչները  հերքել են այն տեղեկությունը, ըստ որի Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովի տարհանձնման դիմաց Բաքուն մեծ գումարներ է ներդրել Հունգարիայի պետական պարտքերը ծածկելու համար: Հունգարիայում Ադրբեջանի դեսպանը այդ լուրերն “անհեթեթ” է անվանել եւ բացառել է Բաքվի ու Բուդապեշտի միջեւ որեւէ գործարքի հավանականությունը, հաղորդում է “Reuters”-ը: “Ադրբեջանի նավթային ֆոնդը չի նախատեսում Հունգարիայի պետական պարտատոմսերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի