18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոչարյանը զինադադար է առաջարկում Սերժ Սարգսյանին

‘Ժառանգության’ վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից ավելին էր սպասում:

‘Ես սպասում էի, որ հայտարարությունը կանդրադառնա մի շարք խնդիրների, ոչ միայն գնահատական կտա քրեական գործին: Որոշ ակնարկներ ԲՀԿ-ի մասին էի սպասում’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Սաֆարյանին հետաքրքրում էր նաև, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը  կվերածի լուռ դիմակայությունն առճակատման: “Նման արդյունք սպասելի էր հատկապես երեկվա քվեարկությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իրավիճակի տերը ինքն է”:

Նախկին պատգամավորի ուշադրությունը գրավել է նաեւ այն հարթությունը, որտեղ երկրորդ նախագահը դիտարկել է խնդիրը, առաջարկել փայփայել Վարդան Օսկանյանին, քանի որ նա ազնիվ, լավ մարդ է:

‘Մի տեսակ Սերժ Սարգսյանի կամ իշխանության երեկվա արդյունքներից հետո ավելի շատ այն ինձ հիշեցնում է զինադադարի առաջարկ, քան բաց առճակատման գնալու կոչ: Ստացա տպավորություն, որ Քոչարյանը զինադադար է առաջարկում Սերժ Սարգսյանին’,-հավելեց Ստեփան Սաֆարյանը:

Պատճառների մասին խոսելով` Սաֆարյանը նշեց, որ Քոչարյանը շատ լավ գիտակցում է, որ ուժերն, այնուամեանայնիվ անհավասար են, ինչն ապացուցում է քվեարկության արդյունքները: ‘Երեկվա արդյունքները արդեն վկայում էին, թե ինչպիսի վիճակում է իշխանական մոնոլիտը, ինչ պատրաստության մեջ է’,-եզրափակեց ‘Ժառանգության’ ներկայացուցիչը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ