13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

‘Մարդկության համար Սումգայիթյան ողբերգության վտանգը միշտ առկա է կրկնվելու, եթե ….’Վահե Էնֆիաջյան

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.’24 տարի առաջ, Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, սկսվեցին հայերի հանդեպ   մասսայական ջարդեր եւ էթնիկ  զտումներ: Ադրբեջանական պետության ամենաբարձր մակարադակով կազմակերպված եւ ծրագրավորված  այս ջարդերը կոնկրետ նպատակ ունեին, բնաջնջելու  եւ իրենց սեփականությունից ու կյանքից զրկելու   միջոցով ,   հայերին  արտաքսելու […]

Ինչու՞ Օսկանյանը հրաժարվեց Սիվիլիթասից

Վարդան Օսկանյանի հրաժարականը Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդից. ‘ 2008 թվականի ապրիլին, երբ հեռանում էի Հայաստանի արտգործնախարարի պաշտոնից, հստակ գիտեի անելիքներս: Որոշել էի կյանքի կոչել այն գաղափարներն ու ծրագրերը, որոնց մասին մտածում էի նախարար եղած ժամանակ, բայց որոնցով չէի կարող զբաղվել ի պաշտոնե: Իսկ գաղափարներս շատ պարզ էին՝ երկրում բարեփոխումներ իրականացնել, աշխատելով տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ […]

Երկու օր է` ՕԵԿ-ական պատգամավորները ԱԺ քննարկումներին չեն մասնակցում

Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի երկրորդ օրն ավարտին է մոտենում: Խորհրդարանականներն այս պահին հանդես են գալիս հայտարարություններով: Ինչպես միշտ, ակտիվ են “Ժառանգության” եւ ՀՅԴ-ի պատգամավորները: ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ Մոսկվայում անցած շաբաթ կայացած հայ եւ ադրբեջանցի մտավորականների հանդիպման մասին պատմող հայտարարությամբ,  իսկ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը անդրադարձավ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի նպատակներին ու […]

Բազմաթիվ երկրների կողմից ճանաչված Ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ. Նալբանդյան

ՀՀ ԱԳՆ նախարարությունը Henaran.am-ին է տրամադրել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ավստրիական “Der Standard” օրաթերթին: Ստանդարտ:  Ֆրանսիայի խորհրդարանը վերջերս ընդունել է օրենք, որը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի ժխտումը: Արդյոք Հայաստանն այս օրենքը համարում է մի մոդել, որին պետք է հետևեն նաև այլ երկրներ, ինչպես, օրինակ, Ավստրիան: Նալբանդյան: […]

Բաղրամյանում երգուպար է` ոչ մեծամասնականին. /վիդեո/

Մինչ խորհրդարանում շարունակվում են 100 տոկոս համամասնական ընտրակարգի շուրջ քննարկումները, ԱԺ-ից դուրս հնչում են ”այո համամասնականին,  ոչ մեծամասնականին” կարգախոսով վանկարկումներ:  ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, “ժառանգության” ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի շենքի առաջ: Ցուցարարներին միացան ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը եւ Վահան Հովհաննիսյանը, Ժառանգությունից”` Րաֆֆի Հովհաննիսյանը: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ  ՀՀԿ-ն […]

Եթե խաղի կանոնների փոփոխությունից կշահի խաղը, այն պետք է մեկ օր առաջ արվի. Ստյոպա Սաֆարյան

“Ես չեմ կարծում, թե էս երկրում առանց որեւէ բախումների կարող է լինել իշխանափոխություն: Էն հայտարարությունները, թե մի օր էլ դուք իշխանություն կդառնաք, դա էն օպերայից է, որ պետք չէ էս դահլիճում կատարել”,-այսօր 100տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հանդես գալով նույն հարցի վերաբերյալ […]

Արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար մեզ որեւէ բան չի կարող խանգարել . ԱԺ փոխնախագահ

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին չարչրկված հարցը հասարակությանն ամենաշատ հուզող հարցը չէ: Նա ընդգծեց, որ Հայաստանի համար գործող մոդելն արդարացված է նաեւ տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից: Էդուարդ Շարմազանովը նկատեց նաեւ, որ հարցի մասին խոսելիս, հաճախ ոչ թե բովանդակությունն, այլ ձեւն է շեշտվում: ԱԺ փոխնախագահի […]

Դավիթ Հարությունյանը դեժավյու ապրեց

“Ինձ մոտ արդեն դեյաժվյու է սկսվում, որովհետեւ նույն  հարցի վերաբերյալ ներկայացրել ենք մեր մոտեցումը”,-այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը` ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը  ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին “Ժառանգության” եւ ՀՅԴ-ի նախագծի շուրջ: Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ խորհրդարանն արտահերթության կարգով սկսեց քննարկել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ նախագիծը: Դավիթ […]

100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ նախագծի քննարկումն սկսվեց

Քիչ առաջ խորհրդարանն արտահերթության կարգով սկսեց քննարկելԱԺ “Ժառանգություն” և ՀՅԴ խմբակցությունների` ԸՕ փոփոխություններ կատարելու և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: Հարցը ներկայացնում է հիմնական զեկուցող “ժառանգության” պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով, եթե ՀՀԿ-ն կողմ լիներ այս նախաձեռնությանը, ապա դեմ լինող չէր լինի: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն հայտարարում է, թե իր համամասնական […]

Իսրայելն արդեն ոչնչացրել է Իրանի ողջ միջուկային ենթակառուցվածքները. “WikiLeaks”

“WikiLeaks” կայքում հրապարակված “Stratfor” ամերիկյան հետախուզական ընկերության տվյալները վկայում են այն մասին, որ 2011-ի նոյեմբերին իսրայելական հետախուզությունը հայտնել է Իրանի միջուկային ենթակառուցվածքների ոչնչացման  մասին: Իսրայելական “Հաարեց” թերթը նշում է, որ հրապարակված տվյալների մեջ է “Stratfor”-ի գործակալների նամակագրությունը Թեհրանի մոտ գտնվող ռազմական բազայի պայթյունի մասին: 2011-ի նոյեմբերին թվագրված նամակում մեջբերվում է իսրայելական հատուկ ծառայություններում ընկերության աղբյուրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի