18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանն ասաց` ինչ է մտածում այս ամենի մասին /վիդեո/

“Մենք ոչ մեկին չենք հանձնում: Հանձնելու ինչ  խնդիր կա”,-այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի միջնոդագրի քվեարկությանը մասնակցելուց հետո  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում, որ իր` ԱԺ նախագահության օրոք, փաստորեն, պատգամավորին հանձնում են:

Հովիկ Աբրահամյանը  հորդորեց ձեւակերպումների մեջ կոռեկտ լինել եւ նշեց, որ սա զուտ իրավական գործընթաց է:

Հարցին, թե կալանքի որոշում կկայացնի արդյոք դատախազությունը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.”Դատախազը շատ հստակ ասեց, որ կալանքի որոշում չկա: Ես ինչ իմանամ քննության արդյունքները ինչպիսին կլինեն: Պարոն Օսկանյանն ասում է` ես արդար եմ, գլխավոր դատախազն ասում է` կան սխալներ, թերություններ”: Հարցին, թե ում է հավատում Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահը պատասխանեց` ժամանակին:

ԱԺ նախագահը նկատեց, թե ամեն ինչ ցույց կտա ժամանակը եւ պետք չէ մտածել, թե ավարտը վատ է լինելու, եւ Վարդան Օսկանյանը պետք է ձերբակալվի կամ կալանավորվի:

Հարցին, թե  չի կարծում արդյոք, որ ՀՀԿ-ում էլ կան անձինք, ում համար դատախազի նմանատիպ միջնորդություն է հարկավոր, ԱԺ նախագահը պատասխանեց.”Իսկ ինչո՞ւ չեմ կարծում”: ԱԺ նախագահը շեշտեց, որ ինքը կանխատեսումներով չի զբաղվում, բայց եւ ոչինչ չի բացառում:

Հովիկ Աբրահամյանը մեկնաբանեց նաեւ Վարդան Օսկանյանի երեկ արված հայտարարությունը, թե ԱԺ նախագահն իրեն պետք է զանգեր. ”Կանոնակարգ օրենքն է  պարտադրում”:

Դիտարկմանը, թե  ինչից էր իրեն խաբված զգում պարոն Օսկանյանը, ԱԺ նախագահը պատասխանեց.”Ես չգիտեմ, թե ինչ ի նկատի ուներ Վարդան Օսկանյանը, ես ընդհանրապես մարդ չեմ խաբում: Դա իմ կենսագրությունը, դա իմ ձեռագիրը չէ, իսկ որ ասում էր` պետք է զանգեք ինձ, նկատի ուներ, որ ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ նախագահը պետք է տեղյակ պահեր, այդ գործընթացը մենք պահպանել ենք”:

“Օսկանյանը գիտեր, որ մենք հանդիպելու ենք` ես ինքը եւ գլխավոր դատախազը”,-նշեց Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան այն դիտարկման, թե տեղեկություններ կան, որ Օսկանյանը պարզապես անակնկալի է եկել, երբ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը տեսել է նաեւ գլխավոր դատախազին:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց քննարկմանը, ԱԺ նախագահն ասաց, որ դա ԲՀԿ-ի որոշումն է:

ԱԺ նախագահը չի գտնում, որ Օսկանյանի դեմ սկսված գործընթացը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մի մասն է կազմում: Հարցին, թե արդյոք Օսկանյանն այն խոշոր գլուխն էր, որի մասին խոսում էր ՀՀ նախագահը, Աբրահամյանը պատասխանեց.”Իմ կարծիքն եք ուզում իմանալ` ոչ”:

Հարցին, եթե ապացուցվի, որ Վարդան Օսկանյանը անմեղ է, արդյոք ՀՀԿ-ն նրանից ներողություն կխնդրի, ԱԺ նախագահը պատասխանեց.”Ես չգիտեմ, թե ‘Հանրապետական’ կուսակցությունն ինչ կանի, բայց ես կխնդրեմ”:

ԱԺ նախագահն ասել է նաեւ, որ եթե գլխավոր դատախազի ներկայացրած մեղադրանքը չհաստատվի, անպայման հետեւանքներ կլինեն:

Ինչ կարծիքի է այս ողջ գործընթացի մասին հանրապետության նախագահը հարցին. Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.”Ճշմարտությունն է ուզում իմանալ հանրապետության նախագահը”:

ԱԺ նախագահի ճեպազրույցի մանրամասներն ու տեսանյութը` շուտով:

http://youtu.be/6r7uLgKQ77c

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ