18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օսկանյանի հարցով քվեարկությունը մեկնարկեց

Րոպեներ առաջ ԱԺ-ում ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եզրափակիչ ելույթը:

Նա եւս մեկ անգամ հստակեցրեց, որ պատգամավոր Վարդան Օսկանյանը չի զրկվելու ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվելու:

” Գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ միջնորդագրի նպատակը ազատ օբյեկտիվ քննությունն է”,-շեշտեց նա եւ հավելեց, որ նախաքննության ընթացքում վերականգնվել է Սիվիլիթասին պատճառված վնասը:

Անդրադառնալով անմեղության կանխավարկածի մասին ԱԺ նիստերի դահլիճում հնչած բազմաթիվ ելույթներին, գլխավոր դատախազն ասաց.”Ոչ ոք չի ժխտում, որ Օսկանյանի անմեղությունն ապացուցվելու է դատական կարգով, որ մեղադրանքն ապացուցելու է ոչ թե մեղադրվողը, այլ մեղադրողը, հանրահայտ է, որ անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ դատարանի ուժի մեջ մտած վճռով”:

Գլխավոր դատախազը հավաստիացրեց, որ գործի նախաքննական ընթացքը տեղի է ունենալու հրապարակայնորեն եւ թափանցիկ : “Դատախազությունը պարտավորվում է դա ապահովել, եւ հասարակութունը դրա մասին ժամանակ առ ժամանակ կիմանա”,-հայտարարեց Աղվան Հովսեփյանը:

Գլխավոր դատախազը հայտարարեց, որ ներկայացված միջնորդագիրը  պաշտպանում է.”Խնդրում եմ հնարավորություն տալ, որ Օսկանյանը ներգրավվի որպես մեղադրյալ, փոխվի նրա դատավարական կարգավիճակը եւ գործի քննությունն ամբողջական իրականացվի”:

Աղվան Հովսեփյանի ելույթից հետո ԱԺ նախագահը ձայնը տվեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը որոշել է հարցի քվեարկությունն անցկացել ԱԺ նիստերի հարեւանությամբ գտնվող նախասրահում `14.50-15.50:

“Միջնորդագրին  կողմ  քվեարկողները  պետք է “դեմ”-ը ջնջեն, ովքեր դեմ են` “կողմ”ը ջնջեն”,-պատգամավորներին տեղեկացրեց ԱԺ նախագահը: Քվեարկությունն սկսվեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ