18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վրաստանում փոխվել է “քաղաքական փիլիսոփայությունը”, ինչը մեզ մոտ չի նկատվում.փորձագետ

Փորձագետներ Ղուկաս Անդրեասյանը եւ Շուշան Խաթլամաջյանն այսօր` հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան Վրաստանի ընդդիմության հաղթանակին:

Ղուկաս Անդրեասյանը կարծիք հայտնեց, որ տարածաշրջանի մյուս երկրների համար նոր իրավիճակ է ստեղծվել, որն անտեսել չի կարելի:  Նրա համոզմամբ` Վրաստանը միշտ էլ Ռուսաստանին հակադրվող պետություն է եղել եւ դա այդպես էլ կշարունակվի, ընդամենը կփոխվի հակադրության բնույթը: Փորձագետը նշեց, որ նորընտիր իշխանություններն ավելի քաղաքակիրթ են Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, բայց նաեւ Ռուսաստանի հետ խնդիրները որպես ժառանգություն կփոխանցվեն, ինչ կառավարություն էլ որ ձեւավորվի Վրաստանում:

Շուշան  Խաթլամաջյանի կարծիքով` Ռուսաստանի հետ հարաբերություններն այժմ այլ են: Եթե այն ժամանակ Ռուսաստանը հայտարարել էր, թե Սաակաշվիլիի հետ խոսելու բան չունի, հիմա ռուսական ղեկավարությունը կփորձի երկխոսություն սկսել, ինչը 2 կողմին էլ ձեռնտու է: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ Վրաստանի հարաբերություններին, ապա փորձագետը կարծում է, որ փոփոխություն չի լինի:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին` Ղուկաս Անդրեասյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունների համար իրադրությունը բարդ է, քանի որ Վրաստանում փոխվել է “քաղաքական փիլիսոփայությունը”, ինչը մեզ մոտ չի նկատվում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ