18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարգանք են պահանջում. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր կառավարության ղեկավարին խնդրեց` հարգալից լինել ԱԺ-ի նկատմամբ: Մասնավորապես, Արամ Մանուկյանը վարչապետից հետաքրքրվեց, թե  ինչու մինչ օրս կառավարությունը չի պատասխանել  Բամբակաշատում տեղի ունեցածի վերաբերյալ իր հարցին, որը բարձրաձայնել էր նախորդ հարցուպատասխանին:

Արամ Մանուկյանի խոսքով, իրեն պատասխան է ուղարկվել ՀՀ ոստիկանությունից, որը պատգամավորին չի գոհացնում: Վերջինիս դիտարկամբ կառավարությունը դրանով ԱԺ –ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում եւ հիշեցրեց, թե բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ էլ, հարցեր էին հնչում, որոնց պատասխանները ըստ էության , այդպես էլ չէին տրվում, քանի որ վարչապետն իր զեկույցից հետո հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից:

Ի պատասխան, վարչապետը նշեց, թե չի եղել որեւէ հարց, որին կառավարությունը չպատասխանի, այլ հարց է, կառավարության պատասխանները պատգամավորներին գոհացնում են, թե ոչ:

“Կառավարության անդամների հասցեին հնչում են հայտարարություններ, մեղադրանքներ և այնպիսի խոսքեր, որոնք հարիր չեն պատգամավորներին: Ես խիստ հանձնարարական եմ տվել, որ չարձագանքեն այդպիսի հայտարարություններին:

Միևնույն ժամանակ, ձեզ եմ ուզում խնդրել` փոխադարձ հարգալից վերաբերմունք դրսևորել և զերծ մնալ այնպիսի արտահայտություններից, որոնք հարիր չեն պատգամավորներին: Չեմ կարծում, որ այդպիսի պահվածքը բարձրացնում է ընդդիմության հեղինակությունը”,-ասաց վարչապետը եւ որպես օրինակ նշեց , որ ԿԲ հաշվետվության քննարկմանը անհարգալից վերաբերմունք ցույց տրվեց եւ հաշվետվությունն անվանվեց աղբ /նկատի ունի Հրանտ Բագրատյանին,-Մ.Ղ./:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս արձագանքեց հարցին` փոխադարձ հարգանքի կոչ անելով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ