16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները ներկայացրել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած […]

Արտահերթ նստաշրջան չի գումարվի

“Հարսնաքար”-ի գործով արտահերթ նիստ չի հրավիրվի: Նախաձեռնության հեղինակներին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը` արտահերթ նիստ գումարելու համար: Համապատասխան ձեւաթղթի տակ ստորագրել է 21 պատգամավոր:  Մինչ սահմանված ժամկետը` ժամը 18:00-ն նախաձեռնությանը միացել են եւս երեք պատգամավորներ` Խաչատուր Քոքոբելյանը` ԱԺ “Ժառանգություն” խմնակցությունից եւ ԲՀԿ-ականներ Վահան Բաբայանն ու Վահե Հովհաննիսյանը: Ավելի վաղ  տեղեկացրել ենք, որ ստորագրահավաքին միացել է 18 […]

“Ժառանգությունն” ավելի համակողմանի փաստաթուղթ է առաջարկել. ՀԱԿ-ն շտապե՞լ է /վիդեո/

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի երեկվա ասուլիսը, որտեղ հայտարարվեց ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջով ստորագրահավաքի մասին, անակնկալի է բերել ԱԺ մյուս ընդդիմադիր խմբակցությանը` “Ժառանգությանը”: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը. “Ասուլիսից մենք տեղյակ չէինք, երբ ՀԱԿ-ը մեզ ներկայացրեց փաստաթուղթը, ասացինք, որ մենք ունենք առաջարկություններ, եւ դրանից մի քիչ հետո լսեցինք, […]

ԵԱՀԿ համանախագահները պաշտպանության նախարարությունում էին

Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ Ժակ Ֆորին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության շփման գծում […]

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին

Հուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին:    

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հուլիսի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում` նվիրված հետհակամարտության շրջանում խաղաղաշինության թեմային: ԱԽ-ն նշված թեմային անդրադառնում է տարեկան մեկ անգամ, որի ընթացքում քննության են ենթարկվում պատերազմներում ներքաշված երկրների ու հասարակությունների համար խաղաղաշինության ու վերականգնման գործընթացներն ու դրանց իրականացման մեխանիզմները` ներառյալ ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի աշխատանքները: Նիստին մասնակցել եւ ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր […]

Դրսում` բողոքի ակցիա, ներսում` ստորագրահավաք /վիդեո, ֆոտո/

              Այս պահին ԱԺ շենքի դիմաց շարունակվում է “Հարսնաքար”-ի գործով արտահերթ նիստ գումարելու պահանջով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ակտիվիստների բողոքի ակցիան: “Պահանջում ենք արտահերթ նիստ”, “Հետախուզվում է մարդասպան”, “Այս մահի համար պատասխան են տալու” եւ այլ գրառումներով պաստառներով ակտիվիստները ներկայացրին իրենց պահանջը: “Ժառանգության” երիտթեւի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը ընթերցեց հայտարարություն, […]

Բերլուսկոնին որոշել է վերադարձնել վարչապետի աթոռը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բելուսկոնին կառաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում 2013-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է “Reuters”-ը: Բերլուսկոնիի մտադրության մասին հայտարարել է Ֆաբրիցիո Չիկիտին` Բերլուսկոննի կողմից ղեկավարվող “Ազատության ազգ” խորհրդարանական ֆրակցիայի առաջնորդը: Նա հավելել է, որ Բերլուսկոնիի որոշումից հետո կուսակցությունը որոշել է չանցկացնել փրայմերիզ, որը նախատեսված էր իրականացնել ընտրություններից առաջ: Բերլուսկոնիի որոշմանը նպաստել են հարցումները, […]

Իրանն իմունիտետ է ձեռք բերել արտաքին ճնշումների հանդեպ. Իրանի հոգեւոր առաջնորդ

Իրանի հոգեւոր առաջնորդ այատոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Արեւմուտքը, առեւտրային սահմանափակումներ դնելով Իրանի վրա, հասավ նրան, որ Իրանն իմունիտետ ձեռք բերեց արտաքին ճնշումների հանդեպ: Այդ պատճառով էլ նոր պատժամիջոցները, որոնց մասին հուլիսի 12-ին հայտարարել է Սպիտակ տունը, չեն կարող ազդել Թեհրանի քաղաքականության վրա, հաղորդում է “РБК”-ն: Խամենեին ընդգծել է, որ իսլամիստների 30 տարվա ղեկավարումից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի