09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օսկանյանը` Իվանիշվիլի՞

“Գագիկ Ծառուկյանը դեռևս հայտ չի ներկայացրել։ Իսկ հումորով, ասեմ, որ համեմատությունը երեւի Վարդան  Օսկանյանին է վերաբերվում”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե հավանական հարմարո՞ւմ է Սահակյանը, որ սպասվող նախագահական ընտրություններում  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը սատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին և  համամի՞տ է այն տեսակետին, թե Օսկանյանը հայկական Բիձինա Իվանիշվիլին է:

Դիտարկմանը, թե դրա համար նրան զրկեցին անձեռնամխելիությունից, Գալուստ Սահակյանը արձագանքել է.”Վարդան Օսկանյանին ոչ ոք ոչ մի բանից չի զրկել, ընդամենը եւ խորհրդարանական, եւ հասարակական վերահսկողություն է սահմանել այդ գործի նկատմամաբ”:

Վերջում նա նկատել է, թե հարցին հումորով է պատասխանել.”Բայց հումորով հարցը տվեցիք չէ՞, ես հումորով պատասխանեցի”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ