23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բագրատյանը վարչապետին հրավիրում է հեռուստաբանավեճի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի միջոցով Բագրատյանը Տիգրան Սարգսյանին և ԿԲ նախագահին հրավիրել է բանավեճի:

‘Կենտրոնական բանկի և Կառավարության հաշվետվության քննարկման ժամանակ արած իմ հարձակումները հունից հանել են Կառավարությանը և իշխող վերնախավին: Այսպես, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ես վիրավորել եմ իրենց և ուրեմն ինքն էլ մեզ պետք է վիրավորի: Արտակ Զաքարյանն իր հարցազրույցում իմ հարցադրումները համարեց քաղաքական: Սրա հետ կապված ուզում եմ նկատել հետևյալը. 1. նախ, ես Կառավարությանը չեմ վիրավորել: Նախ, Կենտրոնական բանկի( և ոչ թե Կառավարության) հասցեին ասել եմ. Ներկայացված հաշվետվությունը աղբ է:

Եվ սա Կառավարության հետ ի՞նչ կապ ունի: Կամ մի՞թե աղբ տերմինը տվյալ դեպքում վիրավորական է: Այն քաղաքական գնահատական է մի մի փաստաթղթի, որը նույնիսկ աղբ էլ չէ, ոչ մի բան է: 2. Այս առիթը Տիգրան Սարգսյանն օգտագործեց բանավեճից խուսափելու համար: Ի վերջո, կատարված են կոնկրետ հարցադրումներ: 3. Իմ ելույթը քաղաքական չի եղել, խորը մասնագիտական: Կենտրոնական բանկի նկատմամբ արվել է 16 շատ կոնկրետ հարցադրում, Կառավարության բյուջեի նկատմամբ` 9: Ոչ մի պատասխան:

Ասում եմ ինչու եք վերցրել 4.7% գնաճը 7.7%–ի փոխարեն, ո՞ր օրենքով: Ինչու՞, օրինակ, դեֆլյատորը հաշվելիս այլ մոտեցում եք ցուցաբերել:  Պատասխան չկա: Ասում ենք, եթե գնաճը 7.7% է, իսկ աշխատավարձն աճել է 5.9% (բոլոր թվերը պաշտոնական են), ուրեմն1.8% վա՞տ ենք ապրում: Ինչպե՞ս կարելի է խոսել աճի մասին: Պատասխան չկա: Ասում ենք` մոտ 2 միլիարդ դոլար պահուստներով գնել եք արժեթղթեր, որոնք վնաս են բերել, ո՞վ է պատժվելու:

Պատասխան չկա: Ասում ենք` ֆոնդային բորսան ինչու՞ եք տվել ԿԲ-ին ու հիմա այդ բորսան բացակայում է: Պատասխան: Որովհետև 20 տարի առաջ դուք վաուչերային սեփականաշնորհում եք արել ու տնտեսությունը կենտրոնացրել եք: Կներեք, բայց վաուչերային սեփականաշնորհումը (մի կողմ թողնենք ճիշտ է, թե սխալ) միայն կարող է ցրել, ապակենտրոնացնել և ոչ թե հակառակը: Ավելին, 90 ականներին այն ընդունվել էր ԱԺՄ, նույն Տ. Սարգսյանի պնդմամբ: Այն ժամանակ դուք օպոզիցիա էիք: Մենք էլ, ի վերջո, հարգեցինք ձեր մոտեցումը:

Եվ ինչպե՞ս կարելի է լուրջ հարցերին նման թեթևամիտ պատասխան տալ: Չէ, այս իշխանությունները կարող են միայն խաբել: Օգտվելով առիթից` և վարչապետին, և ԿԲ նախագահին առաջին դեմքի մակարդակով (ինչպես հարիր է նախկին վարչապետին) նորից հրավիրում եմ հեռուստաբանավեճի: Եկեք ու ասեք, որ ես սխալ եմ’,-գրել է Բագրատյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ