18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն կպաշտպանի՞ Ծառուկյանի թեկնածությունը

“Քոչարյանի հայտարությունը չեմ մեկնաբանում, այնտեղ ամեն ինչ ասված է, բայց այդ հայտարարության զանգվածային մեկնաբանությունները, կարծում եմ,  բոլորը մեկ կենտրոնից ուղղորդվող մեկնաբանություններ են,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մեկնաբանությանը, թե չի հավատում, որ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանինն է, քանի որ այնտեղ չկա երկրորդ նախագահի ստորագրությունը, ՀՅԴ-ական պատգամավորն ասել է.”Սա այն եզակի դեպքն է, որ պարոն Գալուստ Սահակյանը սխալվում է”:

Դիտարկմանը, թե ԶԼՄ-ներով շրջանառվեցին Ծառուկյան-ՀԱԿ գաղտնի հանդիպումների մասին լուրեր, ինչպես է վերաբերվում ՀՅԴ-ն այս հանդիպումներին եւ ինչպիսին կլինի ՀՅԴ-ի դիրքորոշումը, եթե Ծառուկյանը նախագահական ընտրություններում լինի ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուն, Աղվան Վարդանյանն ասել է.

”Շրջանառվում են, բացառված չէ, որ դրանք նույնպես նույն օպերայից են: Մենք այսօր չենք քննարկում անձերի խնդիր, նախանշաններ չկան միասնական թեկնածուի համար, բայց զարգացումները կարող են փոխվել”:

Նրա խոսքով` ՀՅԴ-ի խնդիրն է ձեւակերպել ՀՀ առջեւ ծառացած հիմնարար խնդիրները,  այդ օրակարգը դնել քաղաքական մասնագիտական քննարկման, որոնց լուծման տեսակետից ՀՅԴ-ն կքննարկի նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափը, որի պատասխանը կտա ՀՅԴ Գերագույն ժողովը:

Հարցին, թե ասվածից կարող ենք եզրակացնել, որ ՀՅԴ-ն չի սատարի Գագիկ Ծառուկյանին, եթե նա հանդես գա որպես թեկնածու, Աղվան Վարդանյանն ասաց.”Դուք  ոչ մի բան չեք կարող եզրակացնել իմ ասածից, որովհետեւ նման բան չեմ ասել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ