ԵԽԽՎ-ն չի կարող չի կարող ընդունել մարդասպանի փառաբանումը. Ա. Ռուստամյան
“Ինձ համար հատկապես տհաճ է լսել մարդասպանի գործողությունների արդարացումը, միտումնավոր սպանությունը չի կարող փառաբանվել, քանի որ այն կարող է կրկնություններ առաջացնել: Այս հանցագործությանն արդարցում չկա”,-հայտարարել է իտալացի պատգամավոր Ռենատո Ֆարինան` ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով քննարկումների ժամանակ: Պատգամավորը կոչ է արել մոռանալ հակամարտության պատմությունը եւ հաշվի առնել այն փաստը, որ հրադադարի ընթացքում մի զինվոր սպանել է մյուսին, այն էլ` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Այս մասին գրում է “Երկրամասը”:
Իր հերթին, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել է, որ Սաֆարովի գործը պարզապես խնդիր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ մարտահրավեր է այն իրական արժեքներին, որոնց հետեւում եւ պաշտպանում ենք Եվրոպայում: “Հանցագործությունը չի կարող անպատիժ մնալ”,-հայտարարել է Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ իր գործողություններն արդարացնելու համար, սակայն ԵԽԽՎ-ն չի կարող չի կարող ընդունել մարդասպանի փառաբանումը: