26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանություններին փնովում եք, առանց իշխանության չեք կարողանում. ԱԺ նախագահը` պատգամավորին

“Այստեղ շատերը ծաղրում էին Սաակաշվիլուն, թե նա փողկապ է ուտում: Նա ստեղծել է մի երկիր, որտեղ ընդդիմությունը հաղթում է, իսկ մեր երկրում ընդդիմությանը հանձնում ենք”,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` դիմելով քաղաքական մեծամասնությանը:

ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, թե Վրաստանում գյուղացու կենսամակարդակը բարձր չէ մեր գյուղացու համեմատ, պարզապես, ըստ ՀՅԴ-ականի, այնտեղ գյուղացին կաշառք չի վերցնում, որովհետեւ չեն տալիս, իսկ չեն տալիս, որովհետեւ իշխանության ղեկին նրանք չեն:

Վահան Հովհաննիսյանն այս դիտարկումից հետո անցավ իր հայտարարության բուն նյութին` “Օգնիր եղբորդ” նախաձեռնությանը: Նա շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանն արձագանքած ընկերություններին` “Գրանդ Քենդի”-ին,  “Ալեքս Գրիգ”-ին, “Մարիաննա”-ին, “Արքիմեդ” ընկերությանը, որը դեղորայք է տրամադրել,  ՀՀ ՊՆ-ին եւ ԼՂՀ իշխանություններին, որոնք ամենամեծ նվիրատվությունն են արել: Պատգամավորը խոսեց ֆեյսբուքահայության եւ ուսանողության ակտիվության մասին:

Վահան Հովհաննիսյանի ելույթի ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ռեպլիկ արեց, թե իշխանություններին փնովում եք, բայց առանց իշխանության չեք կարողանում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ