18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարիքի դեպքում Օսկանյանը կդիմի միջազգային դատարան. փաստաբան

‘Ես չորս ամիս առաջ գիտեի, որ պարոն Օսկանյանին զրկելու են անձեռնմխելիությունից’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: ‘Սիվիլիթաս’ հիմնադրամի աշխատակիցները ևս սպասում էին նման արդյունքի:

‘Բոլորի համար պարզ էր արդյունքը: Երեկվա ելույթներից հետո արդեն ամեն ինչ պարզ էր’,- նշեց Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը: Սակայն հիմնադրամը դեռևս չի որոշել, թե ինչ քայլերի պետք է դիմի, հայտնի չէ, թե արդյոք նորից կկազմակերպվեն բողոքներ, միտինգներ:

Փոխարենը փաստաբանի համար հաջորդ քայլը պարզ է: ‘Մենք չունենք քայլեր անելու: Իրենք են անձեռնմխելիությունից զրկել: Իրենք, ըստ երևույթին, մեղադրանք կառաջադրեն, մենք կծանոթանանք մեղադրանքին, կիրականացնենք մեր դատավարական իրավունքը’:

Հնարավոր դատական գործընթացին անդրադառնալով` Աթանեսյանը նշեց, որ Հայաստանում դատարան չկա.  ‘Ակնկալիք հայկական արդարադատությունից չի կարող լինել: Դա կատարյալ միամտություն է’:

Քանի որ փաստաբանը համոզված է, որ արդարություն չի լինելու, նա նշեց, որ կարիքի դեպքում իրենք կդիմեն նաև միջազգային դատարան:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ