02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հանել կուսակցական գլխարկները եւ սատարել Րաֆֆիի՞ն (վիդեո)

‘Դա ՀԱԿ-ի ինքնիշխան իրավունքի տիրույթից է, պետք է սպասենք, թե ինչպես ՀԱԿ-ը կկողմնորոշվի այդ հարցում’,-այսպես արձագանքեց ‘Ժառանգության’ առաջնորդը Henaran.am-ի  հարցին, թե ինչպես հանդես կգա ՀԱԿ-ը նախագահական շրջափուլում:

‘Ես միշտ կողմնակից եմ եղել ժողովրդական լուծումների` հետխորհրդային ուղղահայացը հաղթահարելու համար, նոր Հայաստան բերելու համար: Բայց հարգելի են նաև այլ մոտեցումները և մենք կսպասենք -յուրաքանչյուր կուսակցության որոշմանը’,-հավելեց Հովհաննիսյանը:

Այդուհանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյանն ուրախ կլինի, եթե ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, և մնացած կուսակցությունները` այլընտրանքային, ընտրանքային , չեզոք, անկախ, սատարեն իրեն:

‘Ուրախ կլիմեմ ‘Դաշնակցության’, ՀԱԿ-ի և մնացած բոլորի զորակցության համար և կարծում եմ, որ ժամն է, որ բոլորս դուրս գանք կուսակցական առանձին շառավիղներից, հանենք կուսակցական գլխարկները և համատեղ ուժ ստեղծենք’,-ասաց Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ` հենց սա կբերի նոր Հայաստանի համար պահանջված փոփոխությունները:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ