“Վրացական երազանքն” իրականություն դարձավ /վիդեո/
Վրացական ընդդիմությունը ցնծության մեջ է: Բիձինա Իվանիշվիլիի “Վրացական երազանք“-ը գրեթե 20 տոկոսով առաջ է անցել կառավարող ‘Միասնական Ազգային շարժում” կուսակցությունից հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Վրացական երազանքն իրականություն է դառնում ավտոմեքենաների խլացնող ազդանշանների ներքո: Ընդդիմության կապույտ դրոշները` “41” գրառումով, քանի որ ընդդիմության համարը քվեաթերթիկներում հենց 41-ն էր, լցրել են վրացական մայրաքաղաքի փողոցները, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիքը”:
Այս ընտրությունները պարզապես կուսակցությունների պայքար չէին: Սա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ գործարար Բիձինա Իվանիշվիլիի մրցակցությունն էր, որը գնահատում են որպես ոչ միայն իշխող կուսակցության պարտություն, այլ նաեւ Սաակաշվիլիի վարչակարգի պարտություն: Վրաստանում փոփոխությունների են սպասում:
Ըստ նախնական տվյալների` “Վրացական երազանքն” ստացել է ձայների 54,61 տոկոսը, “Միացյալ Ազգային շարժումը”` 38,14 տոկոսը: Ընտրություններին մասնակից մյուս 14 կուսակցություններից լավագույն արդյունքն է գրանցել “Քրիստոնյա-դեմոկրատական շարժումը”` ստանալով ձայների 2,07 տոկոսը, սակայն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է անցնել 5 տոկոսի արգելքը:
Խորհրդարանի 157 տեղերից 77-ն ընտրվելու են կուսակցակական ցուցակներով, իսկ 73-ը` մեծամասնական ընտրակարգով: