17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ սկսվեց ամենը. Washington Post-ը` Օսկանյանի գործից

Ամերիկյան հեղինակավոր Washington Post պարզբերականն անդրադարձել է Վարդան Օսկանյանի հետ կապված վերջին իրադարձություններին, մասնավորապես փողերի լվացման պատմությանը: Հոդվածագիր Դևիդ Իգնատիուսը գրում է, որ Վարդան Օսկանյանի դեմ հետապնդումն սկսվեց 2012թ. սկզբին, երբ նա միացավ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը և հայտարարեց, որ ինքը չի սատարի նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ղեկաված Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հնարավոր կոալիցիային և դուրս կգա ԲՀԿ-ից, եթե այդպիսի կոալիցիա կազմվի:

Հեղինակը շեշտում է, թե Սերժ Սարգսյանի վարչախումբը դիտվում է Ռուսաստանի ուժեղ դաշնակից, մինչդեռ Վարդան Օսկանյանը համարվում է ավելի շատ անկախ և պոտենցիալ արևմտամետ ֆիգուր:

‘Սիվիլիթասի’ դեպքը հետաքրքիր է մասամբ նրանով, որ այն ներառում է Ջոն Հանթսմանի հորը: 1988թ. երկրաշարժից ի վեր Հանթսման ավագը Հայաստանում բարեգործական ակտիվ գործունեությամբ է զբաղվել, և ըստ ‘Սիվիլիթասի’, մոտ 20 մլն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին:

Մասնավորապես, երբ Հանթսմենների ընտանիքին պատկանող Huntsman International ընկերությունը 2010թ. որոշեց փակել Հայաստանում գործող Huntsman Building Products մասնաճյուղը, ընկերությունը գրավոր կերպով կարգադրեց, որ ստացված գումարը պետք է տրվի Օսկանյանին` “Սիվիլիթասի” համար ծախսելու նպատակով:

Իսկ այդ ընկերության վաճառքից ստացվեց 2 մլն դոլար, որից 577 հազարը անմիջապես տրվեց “Սիվիլիթասին”, իսկ 1.4 մլն-ը` Օսկանյանին` հետագա ծախսերի համար (Օսկանյանն ասում է, որ 1.4 մլն-ից $548,000–ն արդեն տրվել է “Սիվիլիթասին” և մնացածը նույնպես պետք է այդ նպատակով ծախսվի)”,- գրում է Washington Post-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ