23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Համ ԲՀԿ-ից, համ ՀՀԿ-ից”

Այն, ինչ կատարվում է մեր ներքաղաքական դաշտում, ըստ ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի, շատ պարզ  քաղաքական պրոցես է:

‘Հայաստանում ի՞նչ է նշանակում նախագահական ընտրություններ, բոլորս հասկանում ենք, որ ընտրություններ չկան, ընդամենը հերթական անգամ գործող ռեժիմը կուրս է տանում, որ վերահաստատվի: Այն, ինչ որ կատարվում է, քաղաքական պրոցես է, որտեղ լուծվում են այդ հարցերը’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը` գնահատական տալով երեկ ՀՀ Գլխավոր դատախազի` Վարդան Օսկանյանին մանդատը զրկելու համար տված միջնորդագիր ներկայացնելու քայլը:  Իհարկե, Օսկանյանի հետ կապված դեպքերը, փողերի լվացման համար մեղադրանքը, դատերը տարբեր ձևով են մեկնաբանվում: Մի խումբն ասում է, որ Օսկանյանն իսկապես հանցագործ է, երկրորդները կարծում են, որ դա զուտ իմիջի կամ PR-ի խնդիր է, իսկ երրորդ խումբը, որոնց թվում է նաև Մանվել Սարգսյանը, համոզված է, որ նպատակը քաղաքական է:

‘Եղել են մի շարք ձերբակալություններ: Միայն պատկերացնել, որ դրանք PR ակցիաներ են, իմիջի խնդիրներ, պարզեցված կլինի: Շատ կոնկրետ խնդիրներ են լուծվում, որ միանշանակ իրավիճակ ստեղծեն մինչև նախագահական ընտրությունները և արդեն շատ ավելի հանգիստ պայմաններում իրականացնեն իրենց քաղաքական պլանները’,-նշեց քաղաքագետը:

ԲՀԿ-ական Օսկանյանի միջոցով փորձում են  ոչ թե վախեցնել կամ զգուշացնել ԲՀԿ-ին, այլ դա ուղղակի հարաբերություններ ճշտելու ձև է:

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը ևս այդ շարքից է: ‘ Ձևեր են, որոնք որ միասին դնում ես, հասկանում ես, որ ընդամենը տեխնոլոգիաներ են կիրառում: Շատերը մի բան են տեսնում, որ ընդամենը իմիջ են ստեղծում ու  PR անում, որը Հայաստանում շատ է ընդունված: Բայց իրականում դիրքեր են ամրապնդում’,-ընդգծեց Մանվել Սարգսյանը:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով էլ` Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը հավասարակշռություն պահելու խնդիրն է լուծում:

‘Պարիտետ են պահում, որպեսզի շատ չնշվի, որ քաղաքական է, համ ԲՀԿ-ից է, համ ՀՀԿ-ից է, որպեսզի ասեն` մեզ համար տարբերություն չկա, եթե օրենքը խախտել է, ուրեմն խախտել է’,-ասաց Կարեն Քոչարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ