07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ոչ միայն Վարդան Օսկանյանի դեմ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից  Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև “Բարգավաճ Հայաստան” կուսակցության դեմ:

Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն  գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: “Բարգավաճ Հայաստան”-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը:

“Բարգավաճ Հայաստան կուսակցությունը” խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը”,-ասվում է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ”:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ