21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ո՞վ կղեկավարի Սերժ Սարգսյանի շտաբը

“Հանրապետական” կուսակցությունը դեռեւս չի քննարկել, թե 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ով կգլխավորի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

“Դեռեւս քաղաքական  դերակատարները ամբողջական չեն, կարծում եմ, դեռ ժամանակ ունենք դա քննարկելու, բայց ես կարծում եմ, որ դա մեզ համար այդքան մեծ խնդիր չէ: Մենք այդ փորձը ունենք, փորձառու անձեր ունենք, բնականաբար կշարունակենք ինչպես խորհրդարանական ընտրությունները, ինչպես համայնքային ընտրությունները, այնպես էլ նախագահական ընտրությունները”,-ասել է Գալուստ Սահակյանը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ասվածն արդյոք ենթադրում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբը կղեկավարի հենց ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, որը թե նախորդ նախագահական, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստանձնել էր այդ պատասխանատվությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

“Իհարկե կարող է, ավելի մեծ հնարավորությունը հենց դա է, որ կարող է նաեւ Հովիկ Աբրահամյանը լինել, բայց դա  մեզ համար այդքան ընդգծված գործոն չէ, որովհետեւ մեր մեխանիզմները տարիների փորձ ունեն եւ այնպես չէ, որ մենք հենց այսօրվանից պետք է մտածենք, թե ով պետք է հիմնական խաղի քուլայում լինի”:

Գալուստ Սահակյանը հավելեց, որ ՀՀԿ-ն այս մասին կհայտարարի, երբ ժամանակը գա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ