Գլխավոր դատախազը Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
Նախօրեին մամուլի հրապարակումը, թեՀՀ գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանը պատրաստվում է ԱԺ միջնորդագիր ներկայացնել ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին հաստատվում է:
Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագիրն արդեն ներկայացրել է ԱԺ:
‘Այսօր ներկայացվել է Ազգային ժողով գրավոր միջնորդագիր ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին’,-նշեց Տռուզյանը` հավելելով, որ ԱԺ-ն է սահմանում դրա քննարկման ընթացակարգը և հայտնի չէ դեռևս, թե երբ դատախազը կմտնի Ազգային ժողով:
Նկատենք, որ ըստ մամուլի` միջնորդագիրը կքննարկվի եկող երկուշաբթի, ԱԺ նիստն սկսվելուն պես, քսան րոպեանոց ելույթներով հանդես կգան դատախազն ու Օսկանյանը, կլինեն հարցեր, քվեարկություն:
Նույն աղբյուրի համաձայն` սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես “մեղադրյալ” գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր: