15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Կամ կոռուպցիան պետք է նվազի կամ իմ մասնակցությունն այնտեղ պետք է շատանա”. Աշոտյանը հիշեց

“Դուք շատ տեղին ցիտեցիք նախագահի` կառավարության հետ հանդիպումից ունեցած մի հատվածը, եթե հստակ վերհիշենք, այնտեղ կար  հստակ հանձնարարական եւ հրամայական, որ այդ խնդիրները չսահմանափակվեն միայն միջին կամ փոքր տրամաչափի սխալների վեր հանմամբ  կամ աշխատանքից ազատումով, այլեւ ունենան իրավական լուրջ հետեւանքներ”,-այսօր Henaran.am -ի հետ զրույցում նշել է ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե պետական պաշտոններ զբաղեցնող անձինք այս կամ այն չափի չարաշահումներ թույլ տալուց հետո արդյո՞ք միայն պաշտոնանկությամբ պետք է այսպես ասած, պատժվեն:

“Օրենքները լինում են  երկու տեսակի` գրված եւ չգրված: Շատ վատ է, երբ խախտվում են գրված օրենքները, բայց երբ չգրված օրենքներն են խախտվում, շատ ավելի վատ է: Նախ եւ առաջ խիղճ եւ ազնվություն է հարկավոր”,-մեզ հետ զրույցում նշեց Արմեն Աշոտյանը:

Մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ չգրված օրենքի պես մի բան է դարձել, որ պաշտոնյաների մի մասը չարաշահումներ է թույլ տալիս, որոշ դեպքերում մսխում պետբյուջեի միջոցները եւ լավագույն դեպքում պարզապես հրաժեշտ տալիս պաշտոնին եւ ոչ ավելին, Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց.”Անկեղծ  խոսենք, իշխանությունը պատասխանատու է  կառավարման, երկրում տեղի ունեցող փոփոխությունների ու բարեփոխումների համար, բայց իշխանությունից գուցե մի քիչ պակաս, բայց այնուամենայնիվ, պատասխանատու ենք նաեւ մենք բոլորս”:

Նախարարի դիտարկմամբ, ցավոք , հանրային կյանքում`միջանձնային մակարդակից սկսած, մինչեւ իշխանական օղակներ,  առկա են երեւույթներ,  որոնք չպետք է լինեն: “Եթե մարդը պաշտոնյա չէ, շարքային քաղաքացի է, բայց ազնիվ ու բարոյական չէ, անարդար է, այդ մարդու մասին խոսում է միայն իր շրջապատը, որքան սոցիալական հիերարխիան բարձրանում է, այնքան ավելի տեսանելի են դառնում տվյալ անձի վարքային ու բարքային շեղումները:

Կարծում եմ,խնդիրը որքան քաղաքական ու կառավարչական է, այնքան էլ հանրային ընկալումների դաշոտում է եւ  յուրաքանչյուր քաղաքացու սթափեցման խնդիր կա”,-Henaran.am -ի հետ զրույցում շարունակեց Արմեն Աշոտյանը եւ հավելեց.

” Հաճախ, երբ քննադատությունը մամուլից ուղղվում է դեպի իշխանություններ մի շարք գործիչների շուրթերից, հիշեցնում է ամերիկյան, հին “բարի” հակակոռուպցիոն ծրագիրը, որը ենթադրում է, որ կամ կոռուպցիան պետք է նվազի կամ իմ մասնակցությունն այնտեղ պետք է շատանա”: Աշոտյանի համոզմամբ, այս արատավոր բանաձեւին պետք է վերջ տրվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ