23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ադրբեջանական արդարադատություն. հարվածիր կացնով, կոչումդ կբարձարանա”. “Haberturk”

Թուրքական “Haberturk”-ը խիստ քննադատական հոդված է տպագրել Ռամիլ Սաֆարովի արդարացման, նրան` հայրենիքին վերադարձնելու եւ “հերոսացնելու” վերաբերյալ: “Ադրբեջանական արդարադատություն. հարվածիր կացնով, կոչումդ կբարձարանա” վերնագրով հոդվածի հեղինակ Ամբերի Զամանը նշում է, որ “Բուդապեշտում գլխատվեց ոչ միայն հայ սպան, այլ նաեւ միջազգային իրավունքը”:

“Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 8 տարի առաջ Բուդապեշտում անցկացվող անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցելու ընթացքում կացին էր գնել եւ սպանել նույն դասընթացների մասնակից, հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: Մարդասպանին ցմահ բանտարկության ենթարկեցին: Նրան արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան արդարացրին եւ հերոսացրին: Ադրբեջանի նախագահը նրան ոչ միայն արդարացրեց, այլ նաեւ բնակարան նվիրեց, վճարեց 8 տարի բանտում անցկացնելու համար եւ բարձրացրեց նրա կոչումը: Սաֆարովի “հերոսական” վերադարձը նրա հայրենիքում հիմնավորել էին. իբր թե Մարգարյանն անհարգալից էր վերաբերվել ադրբեջանական դրոշին, սակայն  դրա ապացույցը հունգարական դատարան այդպես էլ չներկայացվեց: Որ կողմից էլ դիտարկում ես այս իրադարձությունները, փաստն այն է, որ գլխատվել է ոչ միայն Մարգարյանը, այլ նաեւ միջազգային իրավունքը:

Լուրեր են տարածվել, որ հսկայական պետական պարտքեր ունեցող հունգարական կառավարությունը հետաքրքրքված էր այդ գործարքով: Տարբերակներից մեկն այն է, որ Ադրբեջանը գնել է 3 մլրդ արժողությամբ Հունգարիայի պետական արժեքավոր փաստաթղթեր: Այս սկանդալային որոշման պատճառով Եվրախորհրդարանից, առաջնակարգ երկրներից եւ միջազգային հեղինակավոր համակարգերից  մեղադրանքներ հնչեցին Հունգարիայի  հասցեին: Իսկ Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ”,-գրում է հոդվածի հեղինակը:

Ըստ “Haberturk”-ի` “Սաֆարովի գործով” Ադրբեջանի եւ Հունգարիայի որոշումը հետեւյալ ուղերձն ուներ` “Հարվածիր հայերին, կբարձրացնեն կոչումդ”, իսկ սկանդալի զոհը ղարաբաղյան հարցի շուրջ տարվող բանակցություններն են:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ