10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանն ու Վահան Բաբայանը հուլիսի 9-ին հանդիպեցին Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Յաապ Վերների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ  Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Արտակ Զաքարյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին […]

ՀԱԿ-ը մաքրվե՞ց /վիդեո/

“Ես չեմ կարծում Դավիթ Շահնազարյանի պարագայում կարելի է նման ձեւակերպում տալ: Դավիթ Շահնազարյանը այն գործիչներից է, որի անկեղծ անհանգստության մեջ ես չեմ կասկածում: Նա ունի այլ մոտեցում պայքարը շարունակելու մասով, ես հարգում եմ նրա մոտեցումը եւ չեմ ցանկանում քննարկել Շահնազարյանի հայտարարությունը”,-քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` Henaran.am-ի […]

Ռուբեն Հայրապետյանը պետք է ներգրավվի որպես մասնակից. Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ , ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողներին ասաց, թե ի սկզբանե չի հավատացել Ռուբեն Հայրապետյանի` Հարսնաքարի դեպքին առնչվող հայտարարությանը: “ Թույլ տվեք չհավատալ, որ այդ հայտարարությունն անկեղծ էր եւ կամ Ռուբեն Հայրապետյանը շփման այլ մեթոդներ գիտի եւ դրա ապացույցը այն միջադեպն էր, որ տեղի ունեցավ երեկ Վահե Ավետյանի յոթնօրյայի կապակցությամբ: Նա […]

Վստահեցին ՀՀԿ-ին

Հուլիսի 8-ին Լոռու մարզի Սարամեջ, Խնկոյան, Սարչապետ, Ահնիձոր համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սարամեջում և Սարչապետում միաժամանակ անցկացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի, Խնկոյանում և Ահնիձորում` համապատասխանաբար միայն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, Սարչապետի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Բորիս Բարոյանը: Համայնքի 1 709 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 685-ը: […]

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան

Մեկնարկել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի այցը  Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Զանյերը  հանդիպումներ կունենա պետության ղեկավարների, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բաքվում նրա հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին, Թբիլիսիում եւ Բաթումիում` հուլիսի 10-ին եւ 11-ին եւ Երևանում` հուլիսի 11-ին եւ 12-ին: Այցի ընթացքում Գլխավոր քարտուղարը բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում պետությունների արտաքին գործերի նախարարների […]

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը հաստատել է այն ինֆորմացիան, ըստ որի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ, տեղեկացնում է “AFP”-ը: Ըստ աղբյուրի` Օլանդն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նոր օրինագիծ պատրաստելը Օլանդի նախընտրական խոստումներից էր, որը նա մտադիր է իրականացնել: Հիշեցնենք, որ […]

Եգիպտոսի նախագահը վերականգնել է խորհրդարանի աշխատանքը

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին իր  հրամանով վերականգնել է Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի աշխատանքը, որն ընդհատվել էր 2012-ի հունիսի 17-ին զինված ուժերի Գերագույն խորհրդի կողմից` նախագահական քարոզարշավի ընթացքում իբր թե թույլ տված խախտումների պատճառով, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի զինված ուժերի ղեկավար մարմիններն ի պատասխան արտահերթ նիստ են հրավիրել` կապված խորհրդարանի աշխատանքի վերականգնման հետ: Նիստի ընթացքում […]

Բախում “Հարսնաքար”-ի մոտ /վիդեո/

Երեկ երեկոյան ի հիշատակ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կրկին մոմավառություն են անցկացրել “Հարսնաքար” ռեստորանային համալիրի առջեւ: Վահե Ավետյանի մահվան յոթօրհնեքին նվիրված ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն, որտեղ 5 րոպե լռությամբ հարգել են Վահե Ավետյանի հիշատակը: Արդեն հետդարձին “Հարսնաքար” ռեստորանային համալիրի  դիմաց բախում է տեղի ունեցել ոստիկանության ու […]

Սիրիայի նախագահը մեղադրում է Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է Սաուդյան Արաբիային, Քաթարին եւ Թուրքիային ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայի հակամարտության  խաղաղ կարգավորման ծրագրի ձախողման համար, գրում է “Комсомольская правда”-ն: “Մենք գիտենք, որ Անանը մի շարք խոչընդոտների է հանդիպում, սակայն չպետք է թույլ տալ, որ նրա ծրագիրը ձախողվի, քանի որ այն շատ լավ ծրագիր է: Հիմնական […]

Նախագահի թեկնածուն մեկ ամսվա ընթացքում 100 մլն դոլար է հավաքել

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական  թեկնածու Միթ Ռոմնին միայն հունիս ամսվա ընթացքում ռեկորդային գումար է հավաքել: Նրան հաջողվել է ավել քան 100 մլն դոլար ստանալ իր քարոզարշավի շրջանակներում, հաղորդում է “Reuters”-ը: Մայիսին նմանատիպ  հավաքից ստացվել էր 77 մլն դոլար: 100 մլն դոլարը ռեկորդային ցուցանիշ է նախագահական քարոզարշավի համար: Բարաք Օբամայի դեմոկրատական քարոզարշավի հունիսի տվյալները դեռեւս չեն հրապարակվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի