24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահականի “համն ու հոտը” Աշոտյանին կակտիվացնի

՛՛Կառավարությանն ուղղված քննադատությունը սուր քննադատութուն էր երկրի նախագահի կողմից, դա լուրջ` սփաթեցնող ազդակ էր բոլոր նախարարներին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Դիտարկմանը, թե ինչու Հակակոռուպցիոն ծրագրին վերաբերող այս ասուլիսը կազմակերպվեց նախագահի քննադատությունից ընդամենը մի քանի օր հետո, նախարարը պատասխանեց`  զուգադիպություն է, ասուլիսի օրը ավելի վաղ էին որոշել:

Henaran.am-ի հարցին, թե ինչու նախարարն այլևս ակտիվ չէ Ֆեյսբուքում ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ, Աշոտյանը պատասխանեց, որ ՛՛դեռ ակտիվ չէ՛՛: Նախարարը  հանգստացել է մի քանի ամիս և հիմա Ֆեյսբուքում իր շփումը շարունակում է՝ որպես ընթերցող, իսկ արձագանքներն էլ այժմ կատարվում են գործերի միջոցով:

Քանի որ ինքը ամեն օր մոտ 60-70 նամակ է ստանում, չի կարող յուրաքանչյուրին արձագանքել և աշխատանքային այդքան ժամանակ տրամադրել դրան: ՛՛Իմ ֆեյսբուքում լինելու համով մասերից մեկը նա էր, որ ես անձամբ էի այնտեղ: Մտածում եմ ինչ-որ մի նոր տարբերակ, պետք է վերադառնալ անպայման, բայց միաժամանակ փորձում եմ չհիասթափեցնել ինձ սպասող մարդկանց՛՛,-ասաց նախարարն ու հավելեց.

՛՛Իհարկե, նախագահական ընտրություններն էլ իրենց համն ու հոտը կհաղորդեն իմ ֆեյսբուքյան ակտիվությանը՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ