12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

2 հազար հայեր բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում ադրբեջանական դեսպանատան մոտ

Նախօրեին` սեպտեմբերի 18-ին, Փարիզի ադրբեջանական դեսպանատան առջեւ տեղի ունեցավ ֆրանսահայերի բողոքի ցույցը` ուղղված Ռամիլ Սաֆարովին ներման եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ, գրում է “Asbarez”-ը:

Ավելի քան 2 հազար մարդ  է հավաքվել դեսպանատան մոտ: Նրանք պահանջել են անհապաղ հունգարական բանտ վերադարձնել Ադրբեջանին արտահանձնած մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Ցույցին մասնակցել են նաեւ ֆրանսիական խորհրդարանի մի քանի անդամներ եւ քաղաքական գործիչներ:

Բողոքի ակցիան լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական մամուլի կողմից:

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը եւ ԵԱՀԿ մինսկի խմբի աշխատանքը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ