05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Վարչապետը գլխատեց պետական գնումների աջակցման կենտրոնը

Քիչ առաջ ՀՀ կառավարության նիստում  ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է պետական գնումների աջակցման կենտրոնի գործունեության ուսումնասիրության վերաբերյալ եզրակացությունը: Նախարարը նշել է, որ միլիարդավոր գումարների խախտումները ոչ այնքան օրենսդրական բացի արդյունք են, այլ սխալ վարչարարության: Նախարարն առաջարկել է աշխատանքից ազատել պետական գնումների աջակցման կենտրոնի ողջ ղեկավարությանը՝ ներառյալ պետին, տեղակալին, ստորաբաժանումների ղեկավարներին: Վարչապետը հրահանգել է  այսօր պաշտոնյաներին ազատել աշխատանքից:

Հիշեցնենք, անցած շաբաթ  ՀՀ նախագահի հրավիրած կառավարական խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը քննադատության ենթարկեց մասնավորապես այս գերատեսչությունը:

Հավելենք, որ վարչապետը նշել է, որ այսուհետ գերատեսչություններում գրանցված խախտումներն իր անձնական պատասխանատվության ներքո են լինելու:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ