16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Խայտառակություն է. վարչապետը` նորանշանակ քաղաշինության նախարարին

Այսօր կառավարության նիստում Քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը տեղեկացրեց, որ հանրային գրադարանի վերանորոգման համար արված աշխատանքների վրա ծախսվել է 690 միլիոն դրամ:

2005 թ-ին կազմվել է տվյալ աշխատանքների նախահաշիվ: Գրադարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2008 թ-ին և ավարտվել 2011-ին: Նախարարի խոսքով`  չեն իրականացվել նախագծով նախատեսված շենքի սեյսմակայունության բարձրացման աշխատանքները, հիմնական աշխատանքները սխալ հերթականությամբ են կատարվել, նախապատվությունը տրվել է ներքին հարդարման աշխատանքներին: Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում չի ապահովվել ջեռուցում և օդափոխություն: Հատկացված գումաներով կատարվել են այլ աշխատանքներ:

Ըստ նախարարի` վերջին երեք տարիների կատարած աշխատանքի մի մասը պետք է նորից իրականացնել: Վարչապետը սա լսելով` ասաց.  “Ուղղակի խայտակություն է, խայտառակություն: Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, պետբյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները միչև հիմա ավարտված չեն, ու պարզվում է` լրացուցիչ գումարներ պետք է պետությունը հատկացնի”:

Տիգրան Սարգսյանը հորոդորեց ուսումնասիրություններ անցկացնել: Ըստ նրա` եթե այս վայրում նման լկտիություն ու այլանդակություն կա, կարող ենք պատկերացնել, թե մյուսներում  ինչպիսի վիճակ է տիրում:

Հանրային գրադարանի վրա տարվող աշխատանքներն սկսվել են 2008 թվականից: Նկատենք, որ այս հարցը եւս նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բարձրացվեց շաբաթ օրը հրավիրված խորհրդակցությանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ