13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Սա նախագահի թեկնածուի ելույթ էր”. Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց /վիդեո/

“Հաջորդ հարյուր օրը կնվիրեմ հինավուրց Հայաստանի արդի պետության նախագահության համոզիչ թեկնածության ձեւավորման”,-քիչ առաջ ՌԱՀՀԿ-ում ՀՀ անկախության տարեդարձին նվիրված իր ուղեգծային ելույթն այսպես սկսեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայտարարելով, որ հետխորհրդային անկախությունից ի վեր Հայաստանը կարիք ունի նորարար, ազատ ու ժողովրդավարական ընտրությունների, Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց ներկայացնել այն կետերը, որոնք պետք է իրականացնի “Հայաստանի չորրորդ վարչակարգը”, որը պետք է գործի մեկ շրջան:

Ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրածը նախընտրական ծրագիր է`  առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ: Ելույթի ավարտից հետո  Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բոլոր հարցերին կպատասխանի հոկտեմբերի մեկին, ժամը մեկին Կոնգրես հյուրանոցում:

“Սա թեկնածու դառնալու ելույթ էր, որը անհրաժեշտ եմ  համարում, որ ՀՀ-ն քաղաքացիական, քաղաքական աննախադեպ ընտրությունների միջոցով ունենա վերջապես ժողովրդին պատկանող նախագահ: Ես ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության առաջադրման կամ եթե պետք էլինի` բացառման միջոցով, որպեսզի հայժողովուրդը այս տարվա ընթացքում ունենա իրեն պատկանող հաղթանակը”,-տեղի տալով լրագրողներին` վերջում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութը` շուտով

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ