Քոչարյանի փիառն ու հավակնությունը /վիդեո/
“Իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին հաստատ է, ես ինքս որոշում ունեմ, բայց եւ գիտեմ, որ խնդիրներ եմ ունենալու գրանցվելու հետ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ` մեծ քաղաքականություն վերադարձի եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորության մասին, Արամ Կարապետյանն ասաց. “Եթե դրսի պահանջները լինեն, Ռոբերտ Քոչարյանը կմտնի ընտրապայքարի մեջ, եթե ոչ, Քոչարյանը չի մտնի ընտրապայքարի մեջ: Այս պահին նման պահանջ չկա”:
Քոչարյանի վերադարձի շուրջ ամբողջ փիառը , Արամ Կարապետյանի դիտարկմամբ, երկու խնդրի շուրջ է ծավալվում, որ “տնտեսական վիճակն իր օրոք ավելի լավ էր եւ երկրորդ, որ նա Պուտինի ընկերն է”:
Ըստ Արամ Կարապետյանի, Հայաստանում մշտապես փորձ է արվում ցույց տալ, որ նախկինում ավելի լավ էր, քան այսօր է.” Այդպես հետ վերադարձավ Լեւոն Տեր- Պետրոսյանը, այդպես փորձում է վերադառնալ Ռոբերտ Քոչարյանը”:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք , որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա վարչապետի պաշտոնի միջոցով, Արամ Կարապետյանն ասել է.
”Ինչքան ես գիտեմ, վերջերս մի խոսակցության ընթացքում դրսի էլիտային նա ասել է, թե Սերժ Սարգսյանը ինձ մոտ վարչապետ աշխատել է, հակառակը չի լինի”: