10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիպրոսն ստանձնել է ԵՄ նախագահությունը

Կիպրոսը, որը ԵՄ անդամ է դարձել 2004-ին, առաջին անգամ ստանձնել է Եվրամիության նախագահությունը: Այս առաքելությունը հանրապետությունը կկատարի 2012-ի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Տարվա առաջին կեսին ԵՄ նախագահի պարտականությունները կատարում էր Դանիան: Տարվա վերջին նախագահության պարտականությունները Կիպրոսը կփոխանցի Իռլանդիային: 6 ամսվ աընթացքում Կիպրոսը կղեկավարի ԵՄ նախարարների խորհուրդների աշխատանքը` նախագահելով Բրյուսելում եւ Լյուքսեմբուրգում […]

ԱՄՆ-ը համոզել է ՌԴ-ին ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Ժնեւում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է համոզել Ռուսաստանին հարկ եղած դեպքում ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա, հաղորդում է “Интерфакс”-ը: “Նրանք հասկացրեցին, որ չունեն ստրատեգիական շահեր, որոնցից դրդված կողմ լինեն ալ-Ասադի` իշխանության գլխին մնալուն”,-նշել է Քլինթոնը: Սակայն, պետքարտուղարի խոսքով, շուտափույթ եզրակացություններ անել պետք չէ: Նա […]

Մերկ կրծքով` Լուկաշենկոյի դեմ /վիդեո/

Նախօրեին` հուլիսի 1-ին, Կիեւի “Օլիմպիական” մարզադաշտի մոտ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են “Femen” շարժման մի քանի ակտիվիստներ, որոնք հանդես ես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` “Եվրո-2012”-ի եզրափակիչ խաղին ներկա գտնվելուն դեմ, հաղորդում է “DAPD” գործակալությունը: Կիսամերկ ակտիվիստները` դեմքները ծածկած դիմակներով եւ ոստիկանական մահակները ձեռքներին, բողոքել են Լուկաշենկոյի ներկայության դեմ` բացականչելով լոզունգներ եւ անվանելով նրան […]

Ռուբեն Հայրապետյանը փակել է “Ֆեյսբուք”-ի իր էջը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում փակել է իր էջը:  Նշենք, որ նրան պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ համալիրի անվտանգության աշխատակիցների դաժան ծեծից 13 օր կոմայի մեջ գտնվող 35-ամյա ռազմական բժիշկ, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ Վահե Ավետյանը մահացավ, այդպես էլ գիտակցության չգալով, “Ֆեյսբուք”  […]

Սիրիայի սահման են ուղեւորվել նաեւ թուրքական կործանիչները

Թուրքական 6 “F-16” կործանիչներ ուղեւորվել են դեպի Սիրիայի սահման, հաղոդում  է “Интерфакс”-ը: Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ դա պատասխան էր սիրիական ուղղաթիռների մոտեցմանը թուրք-սիրիական սահմանին: Թուրք գեներալները միաժամանակ նշել են, որ սիրիական ուղղաթիռներն այս անգամ չեն խախտել սահմանը: Սակայն նրանց երեւալուց անմիջապես հետո թուրքական կործանիչներն օդ են բարձրացել: Թուրքիայի գլխավոր շտաբից հայտնել են, […]

Սիրիահայությունը Սփյուռք չէ՞

Սիրիահայությունը դժվար օրեր է անցկացնում: Ռմբահարումներն ու բախումները շարունակվում են, երկիրը գտնվում է փաստացի քաղաքացիական պատերազմի սեմին: Թալանվում են հայ ընտանիքներ, վաճառատներ, հայկական եկեղեցի: Առևանգվում են հայ քաղաքացիներ, վիրավորվել են տասնյակներ, սպանվել՝ առնվազն հինգը: Արցախյան ազատամարտի տարիներում և 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի օրերում սփյուռքահայությունը և առաջին գծի վրա Սիրիայի՝ Հալեբի, Ղամշլիի, Քեսաբի և Դամասկոսի… հայությունը, […]

Առանց միջին խավի ամուր պետություն չի կարող լինել. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրներին: Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին եւ դրանց հնարավոր լուծումներին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները: Տիգրան Սարգսյանը […]

Հրադադարի խախտման 400 դեպք` վերջին շաբաթվա ընթացքում

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատածում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և […]

Չպետք է ապրել ջունգլիների օրենքով եւ գլուխը ջայլամի նման թաքցնել /վիդեո/

“Ի՞նչ է նշանակում “ախռանա”, ի՞նչ կենդանություն է, ումի՞ց են վախենում: Իրենց ընտրած ժողովրդից:  Նույն ազգն ենք, բայց Ղարաբաղում չեմ տեսել որևիցե մեկը մի հատ նմուշի համար “ախռաննիկ”, “բուլտերիեր” ես չեմ նկատել: Ու էդ մարդիկ ամենավտանգված տեղում են ապրում,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով պաշտոնյաների թիկնապահների բարոյական եւ աշխատանքային կերպարին` ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա իր խոսքը սկսեց […]

Դատավորները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

ՀՀ Արդարադատության խորհրդի որոշմամբ  Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:  Իսկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի