Մեկ շաբաթվա ընթացքում թուրքերը 75 քուրդ են սպանել

Թուրքիայի քուրդ-աջատողականների դեմ պայքարում թուրքերը 75 գրոհային են ոչնչացրել` կորցնելով 4 զինվոր, հաղորդում է “AFP”-ը:
Թուրք-իրաքյան սահմանի վրա ընթացող գործողությունը, որին մասնակցել է շուրջ 5 հազար մարդ եւ 8 “F-16” կործանիչներ, սկսվել էր սեպտեմբերի 8-ին եւ ընթացել գրեթե մեկ շաբաթ: Գործողությունից մի քանի օր առաջ թուրքական ինքնաթիռները մի քանի անգամ ռմբակոծել էին քուրդ գրոհայինների դիրքերը` ոչնչացնելով 25 մարդ:
Վերջին կես տարվա ընթացքում թուրքական իշխանությունները 974 գործողություն են անցկացրել Քրդական աշխատավորական կուսակացության դեմ, որոնց ընթացքում սպանվել է շուրջ 500 մարդ, որոնց մեծ մասը քուրդ գրոհայիններ են:
Թուրքիայի բնակչության 20 տոկոսը կազմող քրդերը 1984-ից պայքարում են Թուրքիայի հարավ-արեւելքում անկախ Քրդստան ստեղծելու համար: Այս տարիներին շուրջ 45 հազար մարդ է զոհվել: Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում եւ մի քանի այլ երկրներում: