03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Առանձին կասեմ էլի … Արամ Մանուկյանի առաջին ճեպազրույցն ԱԺ-ում չհաջողեց

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, անդրադառնալով Սաֆարովի արտահանձնման հարցով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին,  ասաց, որ նախագծում   շատ վատ եւ ոչ հայանպաստ կետեր կային, որոնց հեղինակը եղել էր այն կուսակցությունը /ԵԺԿ-ի մասին է խոսքը,-խմբ./, որի անդամն է ՀՀԿ-ն:

“Այսինքն,  էսքան շատ սիրաշահում են, ամենածանր  հարվածները հենց էդ կուսակցությունն էր հասցրել”,-հայտարարեց Արամ Մանուկյանը ու հավելեց.” Ես ասեմ, որ մեր Լիբերալները միացել են հայտարարությանը: Մենք կապ պահել ենք մեր լիբերալների հետ, որոնք երրորդ խմբակցությունն են”:

Լրագրողները Արամ Մանուկյանին խնդրեցին մանրամասնել, թե կոնկրետ ինչ դրույթների մասին է խոսքը: Արամ Մանուկյանը, սակայն, հրաժարվեց շարունակել այդ թեման ու ասաց.”Առանձին կասեմ  էլի:  Իսկապես , դա Հայաստանին վնասող բան է, ես չեմ ուզում դա շատ հրապարակայնացնել: Հետո, դրանք հանվել են, դրա համար ես չեմ ասում, եթե մնային, կասեի”:

Նշենք, որ ԱԺ առաջին ճեպազրույցն Արամ Մանուկյանի համար կարծես թե հաջող ընթացք չունեցավ: Ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցին պատասխանելիս էլ Արամ Մանուկյանը խճճվեց ու արդյունքում` հրաժարվեց իր արտահայտած մտքից:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ