12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Էրդողանը արժանապատվության կո՞չ է անում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ  Թայիփ էրդողանը կոչ է արել մուսուլմաններին չտրվել սադրաքներին եւ արժանապատիվ պահել իրենց կրոնական վիրավորաքների դեմ ցույցերի ժամանակ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:

Էրդողանն ընդգծել է, որ մուսուլմանների խաղաղ ցույցերը` Մուհամեդ մարգարեին եւ իսլամին վիրավորելու դեմ, արդար են, սակայն դրանք չպետք է վերածվեն ահաբեկչական դրսեւորումների` նկատի ունենալով Եգիպտոսում եւ մի քանի այլ երկրներում ընթացող ակցիաները` ԱՄՆ-ում լույս տեսած “Իսլամի անմեղությունը” ֆիլմի դեմ, որում, ըստ մուսուլմանների, վարկաբեկվում է Մուհամեդ մարգարեն:

Թուրքիայի վարչապետը նաեւ նշել է, որ համաշխարհային առաջնորդների վերաբերմունքը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի նկատմամբ պետք է ավելի վճռական լինի, քանի որ այն վարչակարգը, որն սպանում է իր քաղաքացիներին, չի կարող արդար լինել: Նրա կարծիքով` ներկայիս սիրիական իշխանությունները դեպի իրենց “անխուսափելի վախճանն են գնում”:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ