20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսկանյանի գրասենյակից տեղեկացնում են

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային: Նրանց այցի նպատակը ԱՄՀ հերթական զեկույցի պատրաստումն է, որի հիման վրա Հայաստանին կտրամադրվի վարկի հերթական չափաբաժինը: Հանդիպման ընթացքում քննարկվեց հիմնականում Հայաստանի տնտեսական իրավիճակը, զուգահեռներ անցկացվեցին նաև Վրաստանի […]

Սամվել Դարբինյանի շտաբի հայտարարությունը

2012 թվականի սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում կրկին հաղթանակ է տարել ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս կապակցությամբ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում եղել են մեր կողքին, իրենց խորհուրդներով ու գործերով աջակցել հաղթանակի կերտմանը: Մենք անսահման երախտապարտ ենք բոլոր վանաձորցիներին ցուցաբերած վստահության և անցած տարիների մեր աշխատանքը գնահատելու […]

Քլինթոնը հրաժարվել է վերջնագիր ներկայացնել Իրանին

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն այսօր` սեպտեմբերի 10-ին, հայտարարել է, որ իր երկիրը որեւէ վերջնագիր չի ներկայացնի Իրանին, գրում է “Հաարեց”-ը: Այս հայտարարությամբ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին, ով պահանջել էր “կարմիր գիծ” սահմանել, որն անցնելը Թեհրանի համար  պատերազմ կնշանակեր: “Մենք որեւէ գիծ կամ կոնկրետ ժամկետներ չենք սահմանում: Բանակացությունները շարունակելն ավելի արդյունավետ մարտավարություն […]

Հերթական ցույցը` ԵԽ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցչության առջեւ

Սեպտեմբերի 7-ին ժամը 16.00-ին ԵԽ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցչության առջեւ տեղի ունեցավ բողոքի ցույց, որին մասնակցեցին Ստրասբուրգի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանը եւ հայ համայնքի մոտ 40-50 ներկայացուցիչներ:

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ամենաազդեցիկ եւ ամենավստահելի ուժը Հանրապետականն է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների որակը բարձր է գնահատում է: “Այս ընտրությունները դրական անցան, ժողովրդավարական ընտրություններ էին, աղմկահարույց որեւէ բան տեղի չունեցավ”,-քիչ առաջ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը գոհունակություն հայտնեց, որ  ՀՀԿ հիմնական թեկնածուները բարձր ցուցանիշներով հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում:  “ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ  նախագահական […]

Առայժմ ցուցակների փոփոխության մասին խոսք չկա. Ռուբեն Հակոբյան

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ խորհրդարանում հրաժարվեց մեկնաբանել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու որոշումը: “Վարչության հայտարարության մեջ շատ լակոնիկ տրված է”,-լրագրողներին փոխանցեց Ռուբեն Հակոբյանը` հրաժարվելով ավելին ասել: Հարցին, թե ո՞վ խորհրդարան կգա Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն, արդյո՞ք “Ժառանգության”  նոր պատգամավորը կլինի ցուցակի հաջորդ հորիզոնականն զբաղեցնող Թեւան Պողոսյանը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.”Առայժմ ցուցակների փոփոխության […]

Նախագահին անսովոր ջերմ ընդունելություն էր սպասվում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ջերմ ընդունելություն էր սպասում Ֆլորիդա նահանգի պիցցերիաներից մեկում, որի սեփականատերն ամուր գրկել է նախագահին եւ օդ բարձրացրել: “Դուք ծանրություններ բարձրացնո՞ղ եք”,-կատակել է Օբաման, երբ նրան իջեցրել են: Պիցցերիայի սեփականատեր Սքոտ Վան Դազերը խոստովանել է, որ նախագահին տեսնելով` ինքը չափազանց հուզվել է: Օբաման Վան Դազերին հայտնել է, որ վերջինս` 190 սմ հասակով […]

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը: Այցի ընթացքում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և  վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Պարոն Ասելբորնը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց […]

Մենք պետք է հրաժարվենք եւ այդ պահանջը պետք է դրվի ՀՀ նախագահի առջեւ. Զարուհի Փոստանջյան

Քիչ առաջ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ օրակարգի հաստատման նախագծի քննարկման ժամանակ ձայն խնդրեց եւ եւս մեկ անգամ կուսակցության անունից ներկայացրեց ԱԺ մեծ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները հանելու անհրաժեշտությունը: Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ օրեր առաջ խորհրդարանը Ադրբեջանի գործողություւնները դատապարտող հայտարարություն ընդունեց եւ նշեց.”Ադրբեջանը չէր կարող որպես պետություն  դրան հասնել, եթե նրան չհովանավորեր Օսմանյան կայսրության  […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է մանդատից

“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանին ներկայացրել է հրաժարականի մասին դիմում : Քիչ առաջ այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածին, տեղեկացրեց, որ պատգամավորը տասնհինգօրյա ժամկետում կարող է հետ վերցնել մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը  “Ժառանգության” արտահերթ համագումարին հայտարարել էր  մանդատից հրաժարվելու իր ցանկության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի