20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ահաբեկչական “կենսագրությունը”

Այս օրերին ադրբեջանական լրատվամիջոցները հետեւողականորեն փորձում են միջազգային ուշադրությունը շեղել “Սաֆարովի գործից” եւ ուղղել դեպի “հայկական ահաբեկչություն“, իսկ Ղարաբաղյան պատերազմը ներկայացնել որպես հայակական ահաբեկչական կազմակերպությունների գործողության վայր: Ղարաբաղյան ճակատամարտում իսկապես ծավալվել են  ժամանակակից ահաբեկչական կազմակերպությունների  առաջին գործողությունները, սակայն դրանք իրագործվել են հենց այն ահաբեկչական ցանցի ուժերի կողմից, որը “ջիհադ” էր հայտարարել հայ ազգին: Ահա եւ […]

Հունգարիան գործել է ոչ միայն խղճի մտոք, այլ նաեւ իրավական նորմերի համաձայն. Վիկտոր Օրբան

“Հունգարիան ոչ միայն գործել է խղճի մտոք, երբ ադրբեջանցի սպա Ռանիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, այլ նաեւ` եվրոպական իրավական եւ քաղաքակիրթ նորմերի համաձայն”,-Հանրային ռադիոյին է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճը Հունգարիայի հետ կապ չունի եւ “Հունգարիայի շահերից է բխում հեռու մնալ այդ կոնֆլիկտից”: “Հունգարիան կարող է […]

Բողոքի ցույց` Լոս Անջելեսում /ֆոտո/

Ամերիկահայ երիտասարդական 5 կազմակերպությունների նախաձեռնությամբ` սեպտեմբերի 6-ին Լոս Անջելեսի հայ համայնքը բողոքի ցույցով հանդես եկավ Հունգարիայի եւ Ադրբեջանի հյուպատոսությունների առջեւ: Ամերիկահայերը Հունգարիայի կառավարությունից պահանջում էին չեղյալ հայտարարել Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին հանձնելու որոշումը եւ ներողություն խնդրել հայ ժողովրդից կոպիտ սխալի համար: Ցույցին մասնակցում էին հարյուրավոր ամերիկահայեր` իրենց ձայնը լսելի դարձնելու նաեւ միջազգային հանրությանը` Հունգարիայի քայլը եւ մարդասպանին հերոսացնելու` Ադրբեջանի իշխանության վարքագիծը դատապարտելու պահանջով: Ամերիկահայ […]

Հերթական ահաբեկչությունը Սիրիայում` մզկիթի մուտքի մոտ /վիդեո/

Սիրիական ընդդիմության գրոհայինը պայթեցրել է հավատացյալներին` ուրբաթ օրվա աղոթքից հետո: Ահաբեկիչը պայթեցրել է ականավորված մոտոցիկլը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մզկիթներից մեկի մուտքի մոտ: Պայթյունի զոհ է դարձել 5 զինվորական, եւս 10 մարդ վիրավոր է, հաղորդում է “AFP” գործակալությունը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն պահին, երբ հավատացյալները դուրս գալիս են եղել մզկիթից: Ահաբեկիչը եւս վիրավորվել է պայթյունի […]

Լրացավ ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակը

Նախօրեին արտաքին գործերի նախարարությունը եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակը կազմակերպել էին Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամ 25 դեսպաններ, Երեւանում դիվանագիտական ներկացուցչությունների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ԵԱՀԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. “Անկախությունից անմիջապես […]

Հանրապետության 5 մարզերում սեպտեմբերի 8-ը` լռության օր

Սեպտեմբերի 9-ին հանրապետության 5 մարզերում` Արարատում, Արմավիրում, Լոռում, Շիրակում եւ Սյունիքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ կանցկացվեն հանրապետության շուրջ   շուրջ 800 համայնքներում` վաղը եւ սեպտեմբերի 23-ին : Կեսգիշերից արդեն ավարտվում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որին հաջորդում է “լռության օր”-ը:   Ընտրություններին նախորդող օրը` սեպտեմբերի 8-ին, արգելվում է քարոզչական գործունեության ծավալումը: Նշենք,  որ ՏԻՄ ընտրություններին իշխող […]

Վարչապետի աթոռի համար գրոհը ԲՀԿ-ի միակ տարբերակն է

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության մարտավարությունը խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հիմա չի փոխվել: Կառավարության փոփոխությունը եւ վարչապետի պաշտոնն ստանձնելը շարունակում է մնալ ԲՀԿ-ի նպատակը: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` վերլուծելով վարչապետի վերաբերյալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այսօրվա հայտարարության քաղաքական ենթատեքստը: Ստյոպա Սաֆարյանի խոսքով, եթե անգամ  զերծ մնանք վերլուծություններից եւ հիշենք այն […]

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԼՂՀ նախագահի երդմնակալությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում […]

Նամակ Ալիեւին` հոգեբուժարանից

Ադրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովին փառաբանելու փորձերն արդեն աբսուրդի են հասնում: Բաքվի համար 1 հոգեբուժարանի ղեկավարությունը եւ աշխատակիցները նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում իրենց ուրախությունն ու գոհունակությունն են հայտնում վերջինիս հանցագործ Սաֆարովին ներում շնորհելու համար: Նրանք նշում են, որ Ալիեւի որոշման մասին լուրն ընդունել են “երջանկության արցունքներով”  եւ որ աջակցում են Ալիեւի վարած […]

Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է Ադրբեջանի գործողություններով. Չեխիայի ԱԳ նախարար

Սեպտեմբերի 6-ին Չեխիայի Պառլամենտի ներկայացուցիչների պալատի 45-րդ նիստում Սաֆարով Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռոբերտ Բոհնիշը հարց է ուղել Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին, որում անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի փոխանցման և ներման դեպքին և նշել, որ “Հունգարիայի աննախադեպ խայտառակ որոշմամբ և հատկապես` ադրբեջանական կողմի անբարիշտ գործողությունների արդյունքում” կասկածի տակ է դրվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, եւ այս կապակցությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի