29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂՀ ճանաչման հարցը ԱԺ չպիտի տանել. Արման Մելիքյան

“Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այն պատճառով, որ ցանկություն չունի միայնակ լինել այդ ճանաչման հեղինակը”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, միաժամանակ նշելով, որ միայն այս պատճառով “չի կարելի չճանաչել ԼՂՀ անկախությունը”:

Որպես օրինակ՝ նա հիշեց, թե ինչպես Թուրքիան ճանաչեց Հյուսիսային Կիպրոսի անկախությունը: Այդ ժամանակ ոչ մի պետություն դեռ չէր ճանաչել նրա անկախությունը: Սակայն հիմա թուրքական Կիպրոսի քաղաքացիներն ունեն սեփական անձնագրեր:

Բանախոսը համոզված է, որ Հայաստանն ունի չօգտագործված պոտենցիալ: Այն օգտագործելու դեպքում կսկսվի ճանաչման գործընթացը, որին կհաջորդի տարածքների ճանաչումը: Սակայն դրան զուգահեռ պետք չէ դադարեցնել բանակցությունների գործընթացը:

Մելիքյանը երկու դեպքում էլ` ԼՂՀ-ն ճանաչել-չճանաչելու պատերազմի հավանականություն ինչ-որ չափով տեսնում է, թեեւ ըստ բանախոսի` Ադրբեջանն էլ է ցանկանում հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծել:

ԼՂՀ ճանաչման հարցը խորհրդարանական հարթակ բարձրացնելուն Մելիքյանը կողմ չէ:  “Հարկ չկա այն տանել ԱԺ-ի օրակարգ, քանի որ երբ գործը հասնում է խորհրդարանին, օրինագիծ են ներկայացնում, իմանալով կանխավ, որ չի ընդունվելու, իսկ սա թեթևացնում է հարցի արժեքը”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ