23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան ձգտում է իր դիրքերն ամրապնդել Մերձավոր Արեւելքում. թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը եւ արաբագետ Հայկ Քոչարյանը այսօր` սեպտեմբերի 12-ին կայացած ասուլիսին խոսեցին թուրք-սիրիական հակամարտության եւ սիրիահայ համայնքի ներկայիս վիճակի մասին:  Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի` Թուրքիան ձգտում է տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը, քանի որ հնարավորություն կունենա իր դիրքերն ամրապնդել Մերձավոր Արեւելքում: Այդ պատճառով էլ հրահրում է ՆԱՏՕ-ին հարձակում գործել Սիրիայի վրա:

Թե Հակոբ Չաքրյանը, թե արաբագետ Հայկ Քոչարյանը կարծիք հայտնեցին, որ Սիրիայում չկա մի ընդդիմադիր ուժ, որը կարող է փոխարինել ալ-Ասադի վարչակարգին, քանի որ սիրիական ընդդիմությունը միասնական չէ, այն կազմված է 16 խմբավորումներից: Սիրիայում գործում են նաեւ 2 թուրքական խմբավորումներ, որոնք գործում են ալ-Ասադի վարչակարգի դեմ: Բանախոսի հավաստմամբ` սիրիական ընդդիմությանը զինում են Քաթարը եւ Սաուդյան Արաբիան: Արաբագետ Հայկ Քոչարյանը հավելեց, որ հենց Թուրքիայի տարածքում է ստեղծվել սիրիական ընդդիմադիր խորհուրդը, Անկարան էլ իր հերթին աջակցում է սիրիական ընդդիմությանը: Հայկ Քոչարյանի կարծիքով` ավտորիտար վարչակարգերի դեմ լավ են պայքարում իսլամիստական կազմակերպությունները: Որպես օրինակ` բանախոսը նշեց “Մուսուլման եղբայրներ” կազմակերպությանը, որը վերջերս իշխանության գլուխ եկավ Եգիպտոսում:

Արաբագետ Հայկ Քոչարյանը, անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին, նկատեց, որ նրանց կյանքը ներկայումս վտանգված է` ընդգծելով նաեւ, որ մինչ հակամարտությունը Սիրիան խաղաղ եւ կայուն երկիր էր: Նրա համոզմամբ` Սիրիայում կարող է կրկնվել Լիբանանի քաղաքացիական պատերազմի սցենարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ