15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանը միտում չի տեսնում

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներին` ըստ հանձնաժողովների բախշման գործընթացում կարող է քաղաքական ենթատեքստ կամ միտում լինել:

“Քանի որ կոնսենսուս չեղավ, փորձում ենք գնալ օրենքի ճանապարհով: Դոնթի  բանաձեւով գործում է ԵԽԽՎ-ն, գործում են Եվրոպայի բազմաթիվ խորհրդարաններ, մեր հանձնաժողովներն են կազմվում: Սա միջոց է, օպտիմալ լուծումներ ստանալու”,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ բոլորը, այդ թվում նաեւ ինքը, ուզում են ընդգրկված լինել քաղաքական հանձնաժողովում, բայց առայժմ հայտնի չէ,ըստ այդ բանաձեւի` ինքը կընդգրկվի տվյալ հանձնաժողովում, թե ոչ: Նաիրա Զոհրաբյանը միտում չի համարի, եթե քաղաքական հանձնաժողովում չընդգրկվի:

ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ ԵԽԽՎ լիագումար նիստերը հնարավորություն են ընձեռում պատգամավորներին` բարձրաձայնելու այն հարցերը, որոնք ցանկանում ես: “Քաղաքական կամ իրավական հանձնաժողովում չլինելով, դու կարող ես թե լիագումար նիստում, թե քո քաղաքական խմբում խոսել բոլոր հարցերի մասին, ինչի մասին կարող էիր խոսել այս կամ այն հանձնաժողովում”: Որեւէ միտում ես չեմ տեսնում”,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր հայտարարել էր, թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը միտումնավոր կերպով այնպիսի մեխանիզմներ է կիրառում, որպեսզի կանխվի ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցչի ընդգրկումը քաղաքական եւ իրավական հանձնաժողովներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ