20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես պատերազմ տեսած մարդ եմ. ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ դեսպաններին

ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ: Ներկայացնում ենք նախագահ Սարգսյանի խոսքը դեսպանների հետ հանդիպմանը. “ԵԱՀԿ-ն շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար և ոչ միայն այն պատճառով, որ այդ կազմակերպության շրջանակներում են ստեղծվել մի քանի ինստիտուտներ՝ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի ինստիտուտը, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, այլ […]

Բացահայտ սպառնում է վարչապետին

Ներկայացնում ենք Տիգրան Ուրիխանյանի արձագանքը թերթերից մեկի հրապարակմանը  (պատասխան լրագրողի հարցին): “Պարոն Ուրիխանյան, այսօր օրաթերթերից մեկում հրապարակում կար երկրի ազգային անվտանգության խորհրդի կազմի մասին ու տեսակետ, որ Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում նման բարձր մարմնում ներկայացված լինելու համար”։ “Մինչ ավելի մանրամասն պատասխանելը, ուզում եմ մի փաստ արձանագրենք. Գագիկ Ծառուկյանը այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն […]

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտություն է հայտնում վարչակազմին եւ Կոնգրեսի անդամներին

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտ է վարչակազմին եւ Կոնգրեսի անդամներին իրենց նախնական հայտարարությունների համար` ի պատասխան այն նորություններին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպային կացինով սպանելու համար մինչ վերջինս քնած էր. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Երկու սպաները Հունգարիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի 2004թ. “Գործընկերություն հանուն […]

ԱԳ նախարարն ընդունեց Շվեդիայի միգրացիոն եւ ապաստանի քաղաքականության հարցերով նախարարին

Սեպտեմբերի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրյոմին, ով Երեւան է ժամանել մասնակցելու “Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում” ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողովին: Ողջունելով հյուրին`  նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախարարը նաեւ […]

ՆԱՏՕ-ի պետքարտուղարը Բաքվում եւս մտահոգություն է հայտնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ

ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, կրկին իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: “Ինձ լրջորեն մտահոգում է Ադրբեջանի որոշումը` ներում շնորհել Սաֆարովին: Այն, ինչ նա կատարել է 2004-ին, հանցագործություն է, որը չպետք է խրախուսվի: Դա կոտրում է վստահությունը եւ չի նպաստում ղարաբաղյան գործընթացի կարգավորմանը”,-ասվում է Ռասմուսենի  Twitter-ի պաշտոնական  էջում: […]

Հուսանք, Սաֆարովի գործը չի վնասի ղարաբաղյան խաղաղ գործընթացին. ՄԱԿ

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու շուրջ զարգացող դեպքերի առիթով եւ հույս   հայտնել, որ դա չի խանգարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հաղորդում է “РИА-Новости”-ն: “Հուսով ենք, որ այս հարցը չի վնասի ղարաբաղյան խաղաղ գործընթացին, ինչպես նաեւ կողմերի միջեւ վստահությանը: Հակամարտության հարցում բացի խաղաղ […]

Հավանական է, ԲՀԿ-ն կպաշտպանի գործող նախագահին. “Ժառանգություն”

Հիմա բոլորի ուշադրությունը կենտրոնացած է նախագահական ընտրությունների վրա: Սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին ականատես կլինենք որոշակի գործընթացների՝ կապված այդ ընտրությունների հետ: Նման տեսակետ արտահայտեց “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը: “Այս ընտրությունները շատ կարևոր են լինելու՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական իրավիճակը. Հայաստանը շատ կարևոր ընտրություն պետք է իրականացնի”,-շարունակեց նախկին պատգամավորը: Նախագահական ընտրություններում […]

ԱԺ-ն համարձակություն չունեցավ շարունակել նախագահի վերցրած բարձր նոտան

Սաֆարովի ազատ արձակումն ու Ադրբեջանին վերադարձնելը շատ տգեղ երևույթ էր բարոյականության առումով, այն չի մտնում մարդկային տարրական նորմերի շրջանակների մեջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝  ժամանակն է, որ Հայաստանը անցնի գործնական քայլերի: “Սա առանձին անհատի հետ կապված սովորական իրավիճակ չէ, դա ռասիզմ է, հայատյատություն”,-հավելեց բանախոսը: Բաքվում կատարվածը […]

Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած գործողությունները կընկալվեն որպես էթնիկ հողի վրա իրականացվող բռնությունների խրախուսում.“Amnesty International”

Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ  է հանդես եկել “Amnesty International” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Հայատարարության մեջ մասնավորապես ասվում է. “Amnesty International”-ը մտահոգված է, որ  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած գործողությունները կընկալվեն որպես էթնիկ հողի վրա իրականացվող բռնությունների խրախուսում, ինչպես նաեւ այն առիթով, որ այս գործողությունները կհրահրեն արդեն իսկ գոյություն ունեցող լարվածություն ադրբեջանցիների եւ հայերի […]

Բողոքի ցույցեր Հաագայում եւ Մադրիդում /ֆոտո/

Սեպտեմբերի 6-ին Հաագայում Հունգարիայի դեսպանության առջեւ, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ բողոքի ցույց: Հոլանդահայ համայնքը “Ամո՛թ, Հունգարիա” վանկարկումներով պարզել էր “Հունգարական արդարադատությունը վաճառքի է հանված”, “Հունգարիան սոված է նավթի համար”, “Ատելության հանցագործությունը վերածվել է հերոսական արարքի”, “Ես Գուրգեն Մարգարյան եմ” եւ այլ վերտառություններով պաստառներ: Ցույցի ընթացքում հոլանդահայ համայնքի ներկայացուցիչների խումբը բողոքի նամակ հանձնեց Նիդերլանդներում Հունգարիայի դեսպանին, որում դատապարտում է հունգարական կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի