20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օբամայի թեկնածությունը նախագահական ընտրություններում հաստատվել է

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում տեղի ունեցած կուսակացական համագումարում ձայների մեծամասնությամբ հաստատել է Բարաք Օբամայի թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, որոնք կկայանան նոյեմբերի 6-ին, տեղեկացնում է  “Reuters”-ը: Բարաք Օբամայի թեկնածությունը համագումարի մասնակիցներին ներկայացրել է ԱՄՆ  նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, ով զբաղեցրել է նախագահի պաշտոնը 1993-2001-ը: Նա հայտարարել է, որ Օբաման թույլ չի տվել […]

ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին Բաշար ալ-Ասադի վարչակազմին զենք տրամադրելու համար

ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրել են Իրանին  Իրաքի օդային տարածքով Սիրիային զենք տրամադրելու համար, գրում է “New York Times”-ը: Պարբերականի տվյալներով` թռիչքները, որոնք դադարեցվել էին գարնանը, 2012-ի հուլիսին վերսկսվել են: Թռիչքների վերականգնումը ի չիք է դարձնում սիրիական ապստամբների ջանքերը, որոնց հաջողվել էր նախկինում փակել իրանական մի քանի բեռնատարների ճանապարհը դեպի իրենց երկիր: Թեհրանը Դամասկոսին աջակցում էր սիրիական […]

Լեւոնը “դաղեց ու յուղեց”

Ներկայացնում ենք ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթըխորհրդարանում: Հարգելի խորհրդարան, Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի` ներում շնորհելու որոշմամբ, Հայ Ազգային Կոնգրեսը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Այդ […]

Բոլորը կողմ են, բացառությամբ Փոստանջյանի. ԱԺ-ն հայտարարություն ընդունեց

Ավարտին է մոտենում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը նվիրված խորհրդարանի արտահերթ նիստը: Այս պահին ԱԺ դահլիճում հնչում են ելույթներ ԱԺ  խմբակցությունների անունից: ՀՅԴ-ի տեսակետը ներկայացնելով, կուսակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ասաց, որ  ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նախագծին: ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու` ելնելով պետականության նկատմամբ պատասխանատվությունից, սակայն առաջարկում է հայտարարության վերջում ավելացնել այն կետը, ըստ որի` միջազգային […]

Հունգարիայի նախկին վարչապետի նամակը ՀՀ նախագահին

Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրճանը “Facebook” սոցցանցի իր էջում նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` անդրադառնալով ադրբեջանցի ռամիլ Սաֆարովի արտահանձնամնը: նամակում մասնավորապես ասվում է. “Ափսոսանքով տեղեկացա Հունգարիայի կառավարության այն որոշման մասին, որի համաձայն` Ադրբեջանին է հանձնվել Բուդապեշտում հայ զինվորին դաժանորեն սպանած ադրբեջանցին: Թույլ տվեք այս դեպքի կապակցությամբ հայտնել կարծիքս Ձեզ. հունգարական իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ […]

Հունգարիան ստել է հայկական կողմին. ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ԱԺ-ում

Ներկայացնում ենք ԱԺ–ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը “Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հարցի վերաբերյալ կցանկանայի անդրադառնալ հետևյալ կետերին. 1.     2004թ. Սաֆարովի ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար: Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի այդ փորձերի մասին՝ Հայաստանը […]

Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին

Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի  Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում: Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական, թե խորհրդարանական հարթություններում: […]

“Ժառանգությունը” արձանագրում է

“Ժառանգություն” կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ դրան հետեւած տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ արձանագրում է. Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից կամայականորեն կասեցվել է արդարադատության իրացումը հանցագործի հանդեպ: Իլհամ Ալիեւի քայլը հակաիրավական է էությամբ, սադրանք է տարածաշրջանային կայունության համար եւ ֆանատիզմի […]

ԵԽԽՎ նախագահը դատապարտում է Սաֆարովի աղմկահարույց համաներումը

ԵԽԽՎ նախագահը հայտնել է իր մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լուրջ սրման կապակցությամբ: “Ես միանում եմ դատապարտումներին` ուղղված հրեշավոր հանցագործության “փառաբանման” դեմ, որը պարոն Սաֆարովը իրագործել է եւ դրա համար Եվրախոհրդի անդամ երկրում դատապարտվել է ցմահ բանտարկության: Նրա ազատությունն անընդունելի է, եւ ես շատ հիասթափված եմ  այս գործում Եվրոպայի խորհրդի իրավական գործիքների չարաշահումից: Այս աղմկահարույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի