18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սամվել Դարբինյանի շտաբի հայտարարությունը

2012 թվականի սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում կրկին հաղթանակ է տարել ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս կապակցությամբ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում եղել են մեր կողքին, իրենց խորհուրդներով ու գործերով աջակցել հաղթանակի կերտմանը:

Մենք անսահման երախտապարտ ենք բոլոր վանաձորցիներին ցուցաբերած վստահության և անցած տարիների մեր աշխատանքը գնահատելու համար: Ձեր քվեն ավելի քան ոգևորող է: Հավաստիացնում ենք, որ այսուհետ ևս հավատարիմ ենք լինելու Վանաձորի շարունակական զարգացման քաղաքականությանը՝ փորձելով կերտել այն քաղաքը, որի մասին երազում ենք բոլորս:

Վստահ ենք, որ անցած ՏԻՄ ընտրությունների ողջ գործընթացի օրինականությունն ու քաղաքակիրթ մթնոլորտը բոլորիս համատեղ ձեռքբերումն է: Ցանկանում ենք հաջողություն մաղթել մեր մրցակիցներին իրենց հետագա գործունեության մեջ և միաժամանակ տեղեկացնում, որ վերընտրված քաղաքապետը միշտ պատրաստ է լսել և, հնարավորության պարագայում, իրականություն դարձնել մեր քաղաքի զարգացմանն ուղղված բոլոր առաջարկներն ու ծրագրերը:

Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում վանաձորցիներին և բոլոր նրանց, ովքեր հավատում են մեր քաղաքի փայլուն ապագային:

Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ